#66. Ձախ Հարութ. «Աստվա՛ծ իմ, ո՛ւժ տուր»

March 26, 2016

Նրա կոչումը վաղուց էր ժողովրդական, երբ «Հրազդան» մարզադաշտում տասնյակ հազարավոր հանդիսականներ «հանուն նրա» կոտրում էին մեքենաներ ու երգում էին միաբերան. «Էլ չենք լինի 20 տարեկան»: Խորհրդային Հայաստանի համար սա հոլիվուդյան աստղերի համերգներին հարիր երևույթ էր: 50 տարվա բեմի արտիստն ու չծերացող 65-ամյա Ձախ Հարութը հիմա էլ բեմում է: Այնինչ մինչև օրս նրա կենսագրության մեջ չկար ոչ մի կոչում: ՀՀ նախագահի հրամանագրով նա այժմ ՀՀ վաստակավոր արտիստ է: Շատերը սա համարեցին ուշացած գնահատում. նրա երկրպագուները 80-ականներին էին նրան տվել մեծագույն կոչումը:
newmag / շապիկ #65 Տիգրան Ձիթողցյան. Տեխնիկական ռենեսանսի հայ ասպետը

  • newmag / շապիկ #64 Կոնան Օ’Բրայեն. Ժպտացե՜ք, հայե՛ր

  • newmag / շապիկ #63 Ջազում միայն լեգենդներն են

  • newmag / շապիկ #62 Նաստասյա Կինսկի. Երևանցի` 7 օրով




  •  - Դուք մտածո՞ւմ էիք, որ այդ ժամանակ կդառնաք նոր ֆենոմեն:
     - Ես, այնտեղից դուրս չեկած, գիտեի, թե ինչ եմ ուզում անել: Ուզում էի երգել: Երբ առաջին անգամ երգեցի, գժի տեղ դրեցին, ասեցին՝ Աստծո հետ է խոսում: Տարիներ անց ժողովուրդը զգաց՝ ինչի մասին է երգը, ապրեց երգը, սիրեց, հետո այն 2-3 հազար օրինակ վաճառվեց Հոլիվուդում, որն այդ տարիներին մեծ թիվ էր:
     - Խորհրդային տարիներին արգելված էիք այն իմաստով, որ չեք եղել հեռուստատեսությունում, ռադիոյում, համերգասրահներում: Անդերգրաունդում էիք:
     - Ես հիշում եմ, որ անգամ նամակներս տեղ չէին հասնում: Չի զարմացրելչի նյարդայնացրել: Ես այն ժամանակ երգում էի հայրենասիրական երգեր: Դրանք երգեր էին ոչ խորհրդային տարիների համար: Մարդիկ գալիս, պատմում էին, որ չեն թողնում՝ լսեն ինձ, բայց ուրիշի նկարով կասետներն են անցկացնում, պահում: Ստացվեց, որ մարդիկ գնում են նրա հետևից, ինչն արգելված է: 
    newmag / շապիկ #61 Բեռնար Վերբեր. Աստված հրաշալի սցենարիստ է
  • newmag / շապիկ #60 Վլադիմիր Պոզներ. Իմ տարիքը իմ էքսկլյուզիվն է

  • newmag / շապիկ #59 Ցեղասպանության տպագիր վկաները

  • newmag / շապիկ #58 Խորեն Հովհաննիսյան. Բաքուն որպես ճակատագիր. Կուռքից մինչև վտարանդի




  •  - Ո՞ր սխալի համար եք ափսոսում։
     - Երգել եմ երգեր, որ ինձ հետ կապ չունեն: Երգել եմ երգեր, որ իմացել եմ՝ ազգագրական խմբերն են երգել այստեղ: Ես իրենց տեսել եմ, վերցրել, պարզվել է՝ հայկական չէ, թուրքական երգ է:
     - Դուք մի զավակ ունեք: Կուզեի՞ք ավելի շատ ունենալ։ Ինչո՞ւ միայն մեկը։
    Տարօրինակ, տարօրինակ մարդ արարած,
    Մոմի լույսով խավարի մեջ համատարած
    Կհալածես դու տեսիլքներ արևավառ,
    Կխարխափես ու խավարին չես հավատա:

    -Այո՛, իհարկե։ Սխալներից մեկն էլ երևի դա է: Երբ ջահել ես լինում, շատ սխալներ ես անում: Լուսահոգի կնոջս այդ մասին հարցնում էին, կատակով ասում էր՝ Հարութը միշտ տանը չի եղել: Ես աշխարհի ամենաերջանիկ մարդն եմ, բայց չեմ իմացել դրա մասին: Իմ կինն ադամանդի նման տանն է եղել, իսկ ես փողոցում եմ եղել: Այդ սխալները չէի անի, եթե նորից կյանք տրվեր ինձ:



     Նորից լռում է: Արտասվում է:



     - Կրկին ամուսնանալու թեման փա՞կ է, չե՞ք մտածում այդ մասին։
     - Իմաստ չեմ տեսնում։ Ինքս ինձ պետք է խաբե՞մ: Շուտով որդուս կամուսնացնեմ. ընկերուհի ունի. Հայուհի է, անուշիկ աղջիկ: Թոռ կունենամ, պապ կդառնամ, նորից կհարստանամ