Ո՞վ Էդգար Պոյի գերեզմանի առեղծվածային այցելուն

January 9, 2019

Պոյի մահվանից հետո, 1949-ից սկսած ամեն տարի գրողի ծննդյան օրը նրա գերեզմանի մոտ կարմիր վարդեր ու կոնյակի շիշ է հայտնվում: Առեղծվածային այցելուին շատերն են տեսել՝ մուգ սև թիկնոցով՝ մինչև գլուխը ծածկված:
Ականատեսները նշում են, որ գրողի մահից հետո ուրվական-այցելուն ոչ մի տարի բաց չի թողել գրողի ծնունդը: Նա հայտնվում է գերեզմանոցում գիշերը մոտ ժամը 4-ին:
Ականատեսների կարծիքով գրողի հավատարիմ այցելուն 1998-ին մահացել է, սակայն նրա գործը շարունակում են որդիները: Տարիներ առաջ Պոյի գերեզմանաքարի մոտ նամակ է հայտնվում, որտեղ գրված է, որ իրական այցելուն մահացել է:
Հետևեք   newmag-ին    Telegram–ում և    Instagram–ում