«Մոխրագույնի 50 երանգները» եռագրության հեղինակը նոր 18+ գիրք է գրել

January 28, 2019

Ջեյմսի մոխրագույն եռագրությունն աշխարհով մեկ վաճառվել է ավելի քան 150 միլիոն օրինակով: Եռագրության հիման վրա նկարահանած ֆիլմերը միջազգային տեսավարձույթում նույնպես ռեկորդակիր էին՝ 1 միլիարդ դոլար:


«Չափազանց ուրախ եմ, որ վերջապես ընթերցողներիս կարող եմ նոր գիրքս ներկայացնել: Կարելի է ասել այն 21-րդ դարի Մոխրոտիկն է: Մաքսիմի ու Ալեսիայի պատմությունը մեծ ճամփորդություն է, հույս ունեմ ընթերցողներիս դուր կգա վեպի հուզիչ ու զգայուն պատումները և նրանք, ինչպես ես, կսիրահարվեն հերոսներին».-ասել է Ջեյմսը:





Կարդացեք նաև.




Վեպի գլխավոր հերոս Մաքսիմ Թրավելյանը արիստոկրատ անգլիացի է, իսկ Ալեսիա Դեմաչին՝ գեղեցիկ, տաղանդավոր և միևնույն ժամանակ առեղծվածային: Նրանց կյանքի պատմությունը լի է անցյալի վտանգավոր սպիներով: Հրատարակիչ Էն Մեսիթի կարծիքով Է.Լ. Ջեյմսի նոր վեպը ստիպում է ընթերցողին փախչել իրական կյանքից ու խորասուզվել վեպի հերոսների ինտիմ կյանքը.


«Նրանք, ովքեր կկարդան գիրքը, վստահ, զարմանալու են: Ջեյմսը կրկին իր ոճի մեջ է. էրոտիկ սիրավեպ, որի հիմքում արկածախնդրությունն է ու անսպասելիությունը: Ջեյմսի գիրքը աշխարհ է վարագույրից այն կողմ, աշխարհ՝ որը քչերիս է տեսանելի»:




Նոր վեպում ընթերցողները նմանություններ կգտնեն Ջեյմսի նախորդ գրքերի հետ: Վեպի գլխավոր հերոսը մեծահարուստ է, որը սիրահարվում է «սովորական» աղջկա: Սակայն, եթե եռագրությունում Քրիստիան Գրեյն էր ծանր մանկություն ու տհաճ անցյալ ունեցել, ապա նոր վեպում Ալեսիան է տառապում անցյալի դառը հիշողություններից:






Հետևեք   newmag-ին    Telegram–ում և    Instagram–ում