Ինքնակատարելագործման օնլայն հնարավորություններ. ՄԱՍ 2

October 9, 2014

Սովորեք հոգեբանություն
Իմանալով գիտակցության հետ աշխատելու սկզբունքները՝ կկարողանաք հասկանալ սեփական «ես»-ը: Եյլի համալսարանն առաջարկում է հոգեբանության լեկցիաներ:
Ստեղծեք սեփական երաժշտությունը
Քայլ 1. Սովորեք կիթառ նվագել: Justin Guitar-ում կարելի է սովորել հիմնական ակորդներն ու բազային հիմունքները: Համացանցում գտեք սիրելի երաժշտության ակորդները և փորձեք կատարել դրանք:
Coursera 6 շաբաթյա ինտենսիվ կուրս: Ուսման ավարտից հետո կունենաք առնվազն մեկ մշակված կոմպոզիցիա:
Քայլ 3.Երաժշտական lifehacker.com-ը կմեկտեղի հավաքված գիտելքիները: Ինքնուրույն ստեղծած երաժշտությունն էլ վերջում կկիսեք սիրելի մարդկանց հետ:
Saylor.org-ը: Այստեղ կարող եք սովորել «Մաթեմատիկան կյանքում» կուրսը: Այն կվերականգնի բազային գիտելիքները:
Սովորեք ստեղծել gif անիմացիաներ
Buzzfeed.com-ի խմբագրի հեղինակած ձեռնարկով կսովորեք ստեղծել gif անիմացիաներ առանց ֆոտոշոփի:
Macalester College-ը առաջարկում է լեկցիաների շարք, որի օգնությամբ կարելի է սովորել լրագրության հիմուքներն ու լավ գրելու արվեստը: Ժուռնալիստիկային ծանոթանալ կարելի է նաև Wikiversity-ից:

Սովորեք գործել
Ձմռան ցրտին ընդառաջ` Instructables-ը առաջարկում է գործելու դասընթաց: Կսովորեք զվարճալի գլխարկներ ու շարֆեր գործել:

Ինչպես արագ կարգի բերել բնակարանը
Բնակարանը երեկոյան խնջույքից հետո թափթված է մնացել, առավոտյան էլ շտապում եք աշխատանքի: Unf**k Your Habitat-ը կսովորեցնի արագ, րոպեների ընթացքում հավաքել բնակարանը բուռն երեկույթից հետո: Այս բլոգը կսովորեցնի ավելի կազմակերպված, մաքուր ու կոկիկ լինել:
Յոգա
Յոգա` տնային պայմաններում: Yome-ում կգտնեք անվճար յոգայի տեսադասեր: Ներդաշնակության արվեստի հիմնական դիրքերին ծանոթ լինելու դեպքում կարող եք օգտվել նաև YogaTailor-ի փորձնական տարբերակից:

Եվ վերջում սովորեք կոշիկի թելերը կապելու տասնյակ եղանակներ:
Լուսանկարը՝ Գոհար Բաղրամյանի