Թքել ենք բոլորս. newmag-ը հրատարակել է Մարկ Մենսոնի նոր գիրքը

February 12, 2020

Միջազգային ֆենոմեն, վաճառքի միլիոնավոր օրինակներ և Մենսոնի գիրքը համաշխարհային բեսթսելլեր է: Մարդիկ գնեցին նրա գիրքը՝ հույսը չկորցնելու նուրբ արվեստին տիրապետելու համար: Նրա բանաձևը պարզ է. ավելի անկեղծ եղեք ինքներդ ձեզ հետ ու մի կորցրեք աշխարհի հետ կապը:
«Եթե ամեն ինչ վատ է, դեռ չի նշանակում, որ դուք էլ պետք է վատ լինեք: Մարկ Մենսոնի գիրքը զինված շտապօգնություն է ավելի լավ կյանքի ձգտողների համար: Այն է, ինչ հիմա պետք է բոլորիս», -ասում է բեսթսելլեր գրող Ռայան Հոլիդեյը:
«Թքել ենք բոլորս» գիրքը Մենսոնը գրել է 2 տարում, հետազոտություններ է արել ավելի քան 18 ամիս, 3 անգամ սկսել է նորից, 530 էջը դարձրել 250, փորձարկել գրքի 47 վերնագիր, տեքստը 6 անգամ վերախմբագրել 3 տարբեր խմբագիրների հետ:
«Սա գոյաբանական բարդագույն խնդիրների մասին պարզ լեզվով պատմող բացառիկ գիրք է», - ասում է Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր Սքոտ Բերի Կաուֆմանը:



Կարդացեք նաև.



Մարկ Մենսոնին հաջողվել է գիտության, փիլիսոփայության ու սուր մտքի շնորհիվ բացատրել, թե ինչ է իրենից ներկայացնում այս խենթ աշխարհը: Նրա սուր հայացքները կարդալու ամբողջ ընթացքում կստիպեն ձեզ ժպտալ:
«Այս գիրքը հաստատապետ կստիպի ծիծաղել, կասկածի տակ դնել իմացածը և փոխել կյանքը», - ասում է բեսթսելլեր գրող Նիր Էյալը:
Մենսոնը շարունակում է բացահայտել մարդկային երջանկության ու բարեկեցության ամենաանսպասելի ճանապարհները: Այս գիրքը գիտի, թե ուր է գնում աշխարհը և ինչպես պետք է ինքդ քո մասին հոգ տանես մինչև այնտեղ հասնելը:
«Սա գիրք-հակաթույն է մեր ժամանակների հոգևոր արատների դեմ: Այն լի է ծիծաղով, կիրառելի  խորհուրդներով ու փիլիսոփայական մտքերով», - ասում է բեսթսելլեր գրող Էրիկ Բարկերը:
Մինչև բոլորը սարսափում են աշխարհի չարիքներից, Մենսոնը սովորեցնում է, թե ինչպես անտեսել կյանքի մութ կողմը: Այժմ պետք է ոչ մայն «Թքած ունենալ» այլև «Հույսը չկորցնել»:



Հետևեք newmag-ին Instagram-ում և Telegram-ում