[Fashion 2017] Ի՞նչ հագնել ամռանը` աշխատավայրում. գրասենյակային սեզոնային դրեսկոդ

June 16, 2017

Բնական գործվածքներ, բնությունից ոգեշնչված գույներ ու պրինտներ ու օվերսայզ կտրվածք. սրանք այն գլխավոր կանոններն են, որոնք պետք է հիշել ամռանը հագուստ ընտրելիս: Ամառն ու շոգը հավասարազոր են արձակուրդներին, բայց սա միայն այն դեպքում, եթե օֆիսային աշխատող չեք: Կարճ մինի շորտով, կրոպ-տոպերով ու ծղոտե գլխարկով աշխատանքի  կարող են գնալ միայն կրեատիվ մասնագիտություններ ունեցողները:
Խստապահանջ գրասենյակներում պետք է լինել ավելի հնարամիտ` ընտրել ամառային, թեթև ու հով լուք, բայց նաև չհակասաել գրասենյակային ոճին ու պահանջներին:  Լավագույն ընտրությունն ամեն ինչ խառնել իրար.
Ընտրում ենք սաֆարի ոճն ու սպորտային շիկը, դասականն ու ամենօրյա ոճը: Ընտրում ենք շնչող բնական  կտորներ, ֆաունայի ու ֆլորայի պրինտներով հագուստ:



Ամառային նորաձևության թեմայով կարդացեք



Իսկ օվերսայզ հագուստը ոչ միայն հով ու հաճելի կլինի մարմնին, այլ նաև չի հակասի գրասենյակային դրեսկոդին: Տաբատներից պետք է ընտրել լայն, մինչև հատակ հասնող տարբերակները: Լավ ընտրություն կլինեն նաև ճիշտ հակառակը` կարճ ու լայն տաբատները: Իսկ սպիտակ շապիկների բազմազանությունը թույլ կտա երկար չմտածել օֆիս մտնելուց առաջ: Օգնության կհասնի նաև Արևելքը:
Ընտրեք չինական ու ճապոնական ոճի վերնաշապիկներ ու զգեստներ, դրանք բնական մետաքսից են կարվում, չեն հակասում օֆիսային դրեսկոդին ու սուպերմոդայիկ են: Կոշիկների հարցում մոդայիկ ու գրասենյակում աշխատող կանանց բախտը նույնպես բերել է: Այս ամառ աշխատանքի կարելի է գնալ նաև հողաթափերով:
Բացառությունն, իհարկե, վիետնամկա կոչվող հողաթափերն են: Մնացած դեպքերում ազատ եք` կոշիկ հիշեցնող, բայց կրունկը բաց հողաթափերից, մինչև 90-ականներին սուպերմոդայիկ հաստ ներբաններով ու լոգոտիպերով հողաթափեր: