Բարի գալուստ Ֆերանտեմանիայի դարաշրջան՝ 30 տարի անց Իտալիան ունի գրական նոր ֆենոմեն (տեսանյութ)

April 28, 2021

Այս գարնան ամենասպասված գրքերից մեկը՝ իտալացի գրող Էլենա Ֆերանտեի «Իմ հանճարեղ ընկերուհին», հասանելի է նաև հայերենով։ Ֆերանտեն գրական ֆենոմեն է ու բեսթսելլերների հեղինակ. համաշխարհային այսպիսի հաջողություն իտալացիներն ունեցել էին 20-րդ դարում։ 1970-ականներին՝ Իտալո Կալվինոն էր, 1980-ականներին՝ Ումբերտո էկոն։ Գրեթե 30 տարի անց իտալական գրական նոր հրաշքը կին է՝ Էլենա Ֆերանտեն, որի մասին ոչինչ հայտնի չէ։ Ֆերանտեն հավատարիմ է իր կրեդոյին՝ այն պահից, երբ գիրքը գրվում է, հեղինակն այլևս կարևոր չէ։ Իսկ ինչու և ինչպես սկսվեց ֆերանտեմանիան՝ անդրադարձը մեր հոդվածում ու տեսանյութում։

Իտալո Կալվինոյի գրածը հասկանալու համար պետք է գիտելիքներ ունենալ գրականությունից և փիլիսոփայությունից: Ումբերտո  Էկոյի դեպքում անհրաժեշտ է լինել գրականասեր: Էլենա Ֆերանտեն իտալական գրականության հանդեպ սերը հասցրեց նոր մակարդակի։

Ֆերանտեն իր գրական ուղին սկսել է 1990-ականներին, ու հենց սկզբից էլ նա հետաքրքիր էր շատերի համար։ Ըստ Նյու–Յորքի համալսարանի պրոֆեսոր Ջիանկարլո Լոմբարդիի, Ֆերանտեի ոճը, նրա ձայնը ամբողջությամբ տարբեր էին. «Ակնհայտ էր, որ նա գրականության տեսության խորը գիտելիքներ ուներ: Ֆերանտեի հաջողության բանալին հենց նրա գրական նյարդն էր՝ բաց նյարդը։ Նա կարողանում էր չասվածի մասին խոսել առաջին անգամ, դիպուկ և քիչ բառերով։ Ու մի քանի կարճ վեպերից հետո Ֆերանտեն ներկայացավ քառահատորյակով։ 4 վեպ։ Բացում ես գիրքն ու առաջին իսկ էջին տեսնելով հերոսների ցանկը՝  տպավորություն է ստեղծվում, թե ձեռքիդ 19-րդ դարի նովել է»։

Ջիանկարլո Լոմբարդիի բնորոշմամբ, Ֆերանտեն ուրիշ է. Նա կարծես բաց նյարդ է. «Նա ցնցում է քո ներաշխարհը։ Հուզում, դիսկոմֆորտի հասցնում, խոսում երևույթների մասին, որոնց մասին երբեք չես ընթերցել։ Այդ պատճառով նա համաշխարհային ֆենոմեն է։ Մասաչուսեթսի նահանգի քաղաքներից մեկի փոքր գրախանութում մի ամբողջ հատված միայն Ֆերանտեի գրքերն էին։ Շվեդիայի մետրոյում էլեկտրոնային գրքերի հավելված գովազդում Ֆերանտեի գիրքն էր։ Նորվեգիայի Թրոնհայն քաղաքում, որը նույնիսկ մայրաքաղաքը չէ, գրախանութի ուղիղ մեջտեղում Ֆերանտեի գրքերն են»։

1950-ականներին, Իտալիայի քաղաքական պատմության հետնաբեմում են զարգանում իրադարձությունները, որնց հիմքում աղքատությունն է և ընտանեկան բռնությունը։ Բայց երկրի քաղաքական անցուդարձը վեպերում ընդամենը ֆոն է՝ հերոսների միջավայրը, ժամանակաշրջանի զգացողությունը փոխանցելու համար՝ նկատում է Նյու-Յորքի համալսարանի պրոֆեսոր Ռեբեկա Ֆալկոֆը. «Իհարկե հերոսները հասկանում են, որ այն, ինչ իրենց հետ է կատարվում պայմանավորված է նաև ժամանակաշրջանով, որում ապրում է երկիրը»:

Առաջին վեպի առաջին գլուխները երկու աղջկա մանկության ու պատանեկության մասին են։ Բայց արդեն մի քանի էջից պարզ է դառնում. Սա մանկապատանեկան գրականություն չէ. իրական է, ցավոտ, մռայլ ու էմոցիոնալ՝ հավատացնում է Ֆերանտեի գրքերի անգելերեն թարգմանիչ Էն Գոլսթեյնը. «Իտալերենը շատ նրբագեղ լեզու է։ Ու դա զգում ես հենց Ֆերանտեի մոտ։ Նույնիսկ տգեղ ու տհաճ տեսարանները գրված են այնքան հարուստ լեզվով, որ երևույթների ընկալումը արմատապես փոխվում է»։

Վեպը նկարագրում է նաև իշխանության փոխանցումը տղամարդկանցից կանանց. և՛ ընտանիքում, և՛ հասարակությունում և նույնիսկ իտալական մաֆիայում։ Բայց ամենակարևորը. «Իմ հանճարեղ ընկերուհին», իր դաժան կենցաղով, դրամատիկ իրադարձություններով, սոցիալական դրամայով պատմություն է ոչ թե չարչարվող կամ տանջվող, այլ, ինչպես հենց հեղինակն է պնդում՝ պայքարող կանանց մասին։ Կանանց, որոնք երբե՛ք չեն հանձնվում։

Կարդացեք նաև

Իտալո Կալվինոյի գրածը հասկանալու համար պետք է գիտելիքներ ունենալ գրականությունից և փիլիսոփայությունից: Ումբերտո  Էկոյի դեպքում անհրաժեշտ է լինել գրականասեր: Էլենա Ֆերանտեն իտալական գրականության հանդեպ սերը հասցրեց նոր մակարդակի։

Ֆերանտեն իր գրական ուղին սկսել է 1990-ականներին, ու հենց սկզբից էլ նա հետաքրքիր էր շատերի համար։ Ըստ Նյու–Յորքի համալսարանի պրոֆեսոր Ջիանկարլո Լոմբարդիի, Ֆերանտեի ոճը, նրա ձայնը ամբողջությամբ տարբեր էին. «Ակնհայտ էր, որ նա գրականության տեսության խորը գիտելիքներ ուներ: Ֆերանտեի հաջողության բանալին հենց նրա գրական նյարդն է՝ բաց նյարդը։ Նա կարողանում էչասվածի մասին խոսել առաջին անգամ, դիպուկ և քիչ բառերով։ Ու մի քանի կարճ վեպերից հետո Ֆերանտեն ներկայացավ քառահատորյակով։ 4 վեպ։ Բացում ես գիրքն ու առաջին իսկ էջին տեսնելով հերոսների ցանկը՝  տպավորություն է ստեղծվում, թե ձեռքիդ 19-րդ դարի նովել է»։

Ջիանկարլո Լոմբարդիի բնորոշմամբ, Ֆերանտեն ուրիշ է. Նա կարծես բաց նյարդ է. «Նա ցնցում է քո ներաշխարհը։ Հուզում, դիսկոմֆորտի հասցնում, խոսում երևույթների մասին, որոնց մասին երբեք չես ընթերցել։ Այդ պատճառով նա համաշխարհային ֆենոմեն է։ Մասաչուսեթսի նահանգի քաղաքներից մեկի փոքր գրախանութում մի ամբողջ հատված միայն Ֆերանտեի գրքերն էին։ Շվեդիայի մետրոյում էլեկտրոնային գրքերի հավելված գովազդում Ֆերանտեի գիրքն էր։ Նորվեգիայի Թրոնհայն քաղաքում, որը նույնիսկ մայրաքաղաքը չէ, գրախանութի ուղիղ մեջտեղում Ֆերանտեի գրքերն են»։

«Իմ հանճարեղ ընկերուհին», իր դաժան կենցաղով, դրամատիկ իրադարձություններով, սոցիալական դրամայով պատմություն է ոչ թե չարչարվող կամ տանջվող, այլ, ինչպես հենց հեղինակն է պնդում՝ պայքարող կանանց մասին։