«Ծերությունը սովորություն է». ռեալիստական մեկ տասնյակ մտքեր, որոնք եզակի են դարձնում «Տրտմության ֆիզիկա» գիրքը

November 22, 2022

Նա ժամանակակից բուլղարացի գրողներից ամենաշատ թարգմանվածն ու ամենաշատ պարգևատրվածն է: Նրա առաջին իսկ վեպն արժանացավ մրցանակների ու գրական review-ները ողողեցին օտարալեզու մամուլը: Գեորգի Գոսպոդինովն առանձնանում է իր ոճով, ինքնատիպ թեմաներով, որոնք գործերը դարձնում են եզակի ու յուրօրինակ: Մտքերը, որոնք առանձնացրել ենք «Տրտմության ֆիզիկա» գործից, հիանալիորեն ներկայացնում են բուլղարացի գրողի ոճն ու տաղանդը:

1. Ես քայլում եմ փողոցով և ինձ ոչ ոք չի նկատում։ Հիմա դա երջանկություն է. ոչ ոք ինձ չի նկատում: Դա երջանիկ երազ է:

2. Աչքերի մեջ գոյացած թափանցիկ հեղուկով հնարավոր է լաց լինել։ Մարդիկ սիրում են լաց լինել։ Սարսափելի չէ, դրանից չես մեռնի:

3. Եթե ​​դուք չեք կարդում այս տեքստը, ապա այն գոյություն չունի: Եվ սա ընթերցանության առաջին հրաշքն է։ Գրադարանում փակ դրված յուրաքանչյուր գիրք նման է հեքիաթի քնած թագավորությանը։ Եթե ​​բացեք գիրքը և մի քիչ կարդաք, թագավորությունը կկենդանանա: Ինչ-որ կախարդանք կա, որը գալիս է հայացքի և տառի հանդիպումից: Առաջին բանը, որ ուզում եմ ձեզ ասել, որ շատ գրքեր պետք է արթնացնեք քնից: Ընդունեք դա, այսպես ասած, որպես փոքրիկ սխրանք. Դու ես գրքերն արթնացնողը։ Գրքեր արթնացնողը դու ես։ Իսկ գրքերի արթնացնողն աշխարհներ էլ կարթնացնի։

4. Բարեբախտաբար, ինձ մտահոգող բաները կշիռ չունեն։ Անցյալը, տխրությունն ու գրականությունը՝ ինձ հետաքրքրում են միայն այս երեք անկշիռ կետերը։

5. Մենք երբեք այնքան սիրված չենք լինի, որքան մանկության տարիներին։ Եվ ահա թե ինչու մանկությունը դաժան ժամանակ է: Որտե՞ղ է կորել այս սերը: Ինչու՞ ենք մենք ուզում սիրված լինել այնպես, ինչպես մեզ սիրում էին մանկության տարիներին, առանց որևէ պատճառի, միայն այն փաստի համար, որ մենք կանք:

                                                                                                             

6. Ես կշարունակեմ փնտրել, և դու երբեք չհայտնվես, դա է կարևորը:

7. Ծերությունը սովորություն է:

8. Ողբերգությունը, ճգնաժամը, ընկճվածությունը ձեզ դարձնում է մշտական ​​պատանդ:

9. Գրողները մարդկային հոգու վիրաբույժներ են։ Նրանք պետք է դրա միջից կտրեն այն ամենն, ինչ փտած ու քայքայված է:

10. Ես քեզ զգուշացրեցի. Անգամ ձեռքի շարժումով չես կարող խառնվել մարդկանց կյանքին։ Քանի որ առանց քո ցանկության կարող ես դառնալ նրանց ճակատագիրը:

Կարդացեք նաև