Ճգնաժամը խորանում է. ի՞նչ է կատարվում Ֆրանսիայում

December 18, 2018

Բարիկադների երկու կողմերում ձևակերպումները խիստ տարբեր են: Ընդհանուր է միայն քաոսը, որն ավելի է ընդգծվում, քանի որ կողմերը պատասխան չունեն հարցին, թե ինչով կավարտվի սա:
Ֆրանսիացիների անհնազանդությանը և զայրույթին դեմ առ դեմ ոստիկանության ամբողջ զինանցոն է` ջրցան մեքենաներ, արցունքաբեր գազ ու ռետինե փամփուշտներ: Արդյունքը` զանգվածային անկարգություններից մինչև վանդալիզմ և հրկիզումներ: Սա պատերազմ է 150.000 ցուցարարի և 90.000 ոստիկանի միջև:
Ամեն ինչ սկսվել է 1 ամիս առաջ: Ֆրանսիացիները դուրս եկան փողոցներ` 1 բողոքով` բենզինի թանկացման դեմ:
Նրանց բոլորին միավորում է կառավարության դեմ դիմադրությունը: Բայց նրանք չունեն առաջնորդ և հստակ պահանջներ: Հայտնի չէ, թե ում պետք է լսի նախագահ Մակրոնը և ո՞ւմ հետ պետք է բանակցի: Սա բունտ է` առանց հստակ նպատակի:



Ամբողջ Եվրոպան ցույցերի մեջ է. դժգոհ են բոլորը




Կա միայն տարբեր խմբերի ուրվագծած մի քանի, նաև հակասական պահանջ` բարձրացնել նվազագույն աշխատավարձն ու թոշակը, դադարեցնել միգրանտների հոսքը, դուրս գալ Եվրամիությունից, ՆԱՏՕ-ից: Եվ գլխավորը` նախագահ Մակրոնի հրաժարականը:
Ֆրանսիական դեղին և ժիլետավոր անհնազանդությանը մասնակցում են ֆրանսահայեր: Հայկ Շահինյանը ցուցարարների պահանջները պարբերաբար ներկայացնում է մեդիային: Հայկական նշանները հասել են նաև Բրյուսել: Այստեղ ու եվրոպական մյուս քաղաքներում ևս դեղին ժիլետները ոտքի են կանգնել:
Սկզբում ակցիաները չէին համակարգվում, նախապես չէին կազմակերպվում, մինչդեռ այս շաբաթվա ընթացքում զանգվածային անհնազանդության 5-րդ ալիքի պատրաստություններն ակնհայտ էին: Նախագահ Մակրոնի զիջումները ոչինչ չկանխեցին: Ճգնաժամը խորանում է:


Հետևեք   newmag-ին    Telegram–ում և    Instagram–ում