Ինչպես բջջային հեռախոսով բացել ավտոմեքենայի դուռը

September 25, 2014

1. 112 ծառայությունը գործում է ամբողջ աշխարհում: Այս համարին կարելի է զանգահարել բջջայինից արտակարգ իրավիճակների դեպքում: Նույնիսկ այնտեղ, որտեղ կապ չկա` 112 համարը հասանելի է: 112 հավաքվում է նաև հեռախոսի արգելափակված ստեղնաշարով:
2. Եթե մեքենայի բանալին փակ ավտոմեքենայի մեջ է, իսկ պահուստային բանալին տանը, անհանգստանալու կարիք չկա: Վերցրեք հեռախոսն ու զանգեք այդ պահին տանը գտնվողներից որևէ մեկին: Այդ ընթացքում պահեք բջջայինը մեքենայի դռնից 30 սմ հեռավորության վրա և խնդրեք տանը գտնվողին սեղմել կրկնօրինակ բանալու սեղմակին: Մեքենայի դուռը կբացվի: Տան հեռավորությունը  նշանակություն չունի:
3. Բջջային հեռախոսների սերիան իմանալու համար, պետք է հավաքել *#06# կոդը, որից հետո էկրանին կհայտնվի 15 նիշանոց թիվ: Այն յուրաքանչյուր հեռախոսի համար տարբեր է: Գրեք այն և պահեք ապահով տեղում: Բջջայինը կորցնելու դեպքում կոդի միջոցով ոստիկանությունը կարող է շատ արագ գտնել այն: Կոդի օգնությամբ կարող եք նաև արգելափակել բջջայինը, գտնողը չի կարողանա օգտվել դրանից: