Ռեժիսոր Դին Դեվլինի «Գեոշտորմ» ֆիլմը մեծ էկրաններ կբարձրանա հոկտեմբերին

October 17, 2017

Ռեժիսոր` Դին Դևլին
Դերերում` Ջերարդ Բաթլեր, Ջիմ Ստերջես, Էբի Քորնիշ, Էդ Հարիս, Էնդի Գարսիա
Ժանր` ֆանտաստիկա, մարտաֆիլմ, թրիլլեր
Տևողությունը` 125 րոպե
Տարիքը` 16+
Նախադեպը չունեցող մի շարք տարերային աղետներից հետո համաշխարհային տերությունների ղեկավարները որոշում են միավորել ուժերը և ստեղծել արբանյակների ցանց, որը կկառավարի կլիման, դրանով իսկ կանխարգելելով բնական աղետները: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չէր ընթանում. ծրագիրը, որը ստեղծված էր պաշպանել մոլորակը, հիմա սպառնում է կործանել այն: Ժամանակը սուղ է, քանի որ համաշխարհային փոթորիկը կբնաջնջի ամեն ինչ, այդ թվում նաև մարդկությանը: