«Հարսնացու հյուսիսից» ֆիլմի հերոսները 30 տարի անց

October 1, 2014

Կինոռեժիսոր Ներսես Հովհաննիսյանը բարի ու զուսպ մարդ է: Նկարահանումներն սկսելուց առաջ հավաքել է խումբն ու խնդիր է դրել բոլորի առջև. «Մենք կոմեդիա ենք նկարում: Ես ուզում եմ, որ բոլորը լավ տրամադրություն ունենան»: Իսկ երբ Ջիգարխանյանը մի ամբողջ օր ուշացավ նկարահանումից, ռեժիսորը ձայնը չբարձրացրեց: Ատամները սեղմեց ու ապրումը ներս գցեց: