Ինչպե՞ս գտնել սիրո քո՛ լեզուն. ամերիկացի հոգեբանի պարզ բանաձևը

June 4, 2019

Երբևէ եղե՞լ է, որ ամեն ինչ արել ես կողակցիդ գոհացնելու համար, բայց ապարդյուն: Հաճոյախոսել ես, նվերներ գնել, բայց նա շարունակել է մտածել, թե այնքան էլ չես սիրում իրեն: Տուն ես մտնում իր սիրած ուտեստներով, վճարում ես տան վարձը, կարգի ես բերում տունը, իսկ նա էլի բավարարված չէ: Սրանից ավելի՝ ի՞նչ անես:
Խնդիրն այն է, ավելի ճիշտ պատճառը, որ դու նրա հետ չես շփվում ի՛ր սիրո լեզվով: Եթե դու չես խոսում կողակցիդ սիրո լեզվով, կորցնում ես մի հեքիաթային աշխարհ և ապրում ես առանց այդ ամենը գիտակցելու:


Այս գիրքն այն մասին է, որ մարդիկ հաճախ չեն սիրում այնպես, ինչպես շատերս կուզեինք ապրել այդ զգացմունքը: Պատկերացրու, որ բրիտանացին ու չինացին իրար հետ խոսում են իրենց լեզուներով: Պարզ է, որ չեն հասկանա միմյանց: Եթե ամուր հարաբերություններ ես փնտրում, պետք է գիտակցես, որ չես կարող ապրել առանց սիրո 5 լեզուներն իմանալու. խրախուսելը, նեցուկ լինելը, նվերներ տալը, միասին ժամանակ անցկացնելը, հպումները: Հերթով անդրադառնանք յուրաքանչյուր լեզվին:


Խրախուսելը


Եթե սիրում ես լսել՝ ես քեզ սիրում եմ, եթե սիրում ես, որ կողակիցդ հաճոյախոսում է, եթե քեզ համար կարևոր են բոլոր բառերը, ուրեմն սա քո սիրո լեզուն է: Եթե սա ոչ թե քո, այլ կողակցիդ սիրո լեզուն է, հիշիր, որ նրան երեկոյան գեղեցիկ բառեր ասես:


 Իրար նեցուկ լինել


Եթե սիրելիդ ուզում է միշտ քո ուշադրության կենտրոնում լինել, եթե ուզում է, որ ձեզ չխանգարեն հեռուստացույցն ու հեռախոսը, եթե նա տխրում է, երբ ձեր ժամադրությունը հետաձգվում է կամ չի կայանում, ուրեմն նա խոսում է սիրո ա՛յս լեզվով: Սովորիր նրան ուշադիր լսել, միշտ որսա նրա հայացքը, ավելի շատ ժամանակ հատկացրու նրան: Հարցրու, թե այսօր ինչ կցանկանա անել քեզ հետ և ժամադրիր:




Կարդացեք նաև 





Նվերներ տալ


Իհարկե, բոլորն են սիրում նվերներ ստանալ, բայց այս խմբին պատկանող մարդիկ բոլորից շատ են նվերներ սիրում: Դրանք մեծ նշանակություն ունեն և վկայում են ձեր ուշադրության ու սիրո մասին: Խոսքը ոչ թե նյութական, թանկ նվերների մասին է, այլ երևույթի: Խոսքը տարեդարձը մոռանալու և բացիկներ չնվիրելու մասին է: Նվերը կարող է լինել որևէ պարզ բան: Օրինակ՝ քո իսկ ձեռքով հավաքած ծաղիկներ կամ բացիկ, որտեղ գրված է, թե ինչքան շատ ես սիրում նրան: Մինչդեռ դրանց բացակայությունը կարող է վիրավորել ձեր կողակցին:


Ժամանակը միասին անցկացնել


Տունը միասին կարգի բերելն ու տան գործերն անելը սիրո այս լեզուն իմացողների համար հավասարապես սիրելի են: Իրականում շատ պարզ բաներ են: Միասին թափել աղբը, վճարել տան համար, լվանալ ամանները, երեխաներին վերցնել դպրոցից: Սիրո այս լեզվի համար ալարկոտությունը կործանարար է:


Ֆիզիկական շփում


Սա ամենևին էլ միայն սեռական հարաբերությունը չէ: Եթե ֆիզիկական հպումները, գգվելն ու գրկախառնվելը քեզ համար կարևոր են, ուրեմն ֆիզիկական շփումը նաև քեզ համար է:
Ուրեմն, որն է քո՛ սիրո լեզուն:



Հետևեք   newmag-ին    Telegram–ում և    Instagram–ում