Time ամսագիրքն Իլոն Մասկին համարել է «Տարվա մարդ»

December 14, 2021

2021-ի «Տարվա մարդը» Իլոն Մասկն է: Սա հայտարարել է Time ամսագիրը: Հանդեսի գլխավոր խմբագիր Էդվարդ Ֆելզենտալը նշել է, որ SpaceX-ի ղեկավարը արտասովոր ազդեցություն ունի աշխարհի վրա և հետագայում, հնարավոր է, նաև նրա սահմաններից դուրս: Այս տիտղոսը ամսագիրը շնորհում է 1927 թվականից: Իսկ այս տարվա ընտրությունն ամենաևին էլ զարմանալի չէ՝ Մասկը 2021-ին աչքի է ընկել մարդասիրական ելույթներով ու որոշումներով:

«Տարվա մարդը»  անվանակարգի մասին Time ամսագիրը հայտարարել է մի քանի ժամ առաջ՝  ամսագրի YouTube-ալիքով: Ամենաբարձր վարկանիշ ունեցող մարդն էլ ճանաչվել է տարվա դեմքը: Time-ի խմբագրությունը նշել է, որ Մասկը 2021 թվականին դարձել է աշխարհի ամենահարուստ մարդը, Իսկ տիեզերական մրցավազքում նրա SpaceX-ն առաջ է անցել ամերիկյան մյուս ընկերություններից, այդ թվում ՝ Boeing-ից: Ամսագիրը նաև ուշադրություն է դարձրել գործարարի՝ կլիմայի փոփոխության, արհեստական ինտելեկտի զարգացման և գաղտնի արտարժույթի օգտագործման գաղափարներին:

«Տարվա մարդ» է ճանաչվում նա, ով 12 ամիսների ընթացքում ամենաազդեցիկն է եղել հասարակության շրջանում: Ըստ ամսագրի խմբագիր Էդվարդ Ֆելզենտալի, նրան ընտրում է խմբագրական խորհրդը. «Այս մարդն արտասովոր ազդեցություն ունի Երկիր մոլորակի վրա և հեռանկարում, հավանաբար, նաև Երկրի սահմաններից դուրս: Կլիմայի փոփոխության ճգնաժամից, անհավասարության խնդիրներից մինչև հնարավորի նոր սահմաններ. ոչ ոք ավելի լավ չի արտացոլում այս տարվա թեմաները, որքան 2021 թվականի մարդը՝ Իլոն Մասկը»:

Ամբողջ աշխարհում Իլոն Մասկը հայտնի անուն է: Նա գործունեություն է ծավալում տարբեր ոլորտներում: Նա ունի տիեզերական և ավտոմոբիլային ընկերություններ: Մասկն ունի 65 միլիոն հետևորդ Twitter-ում, որտեղ շատ հաճախ հումորային հրապարակումներով զվարճացնում է նրանց: Մասկը կարող է ազդել արժեթղթերի շուկայի կամ կրիպտոարժույթի վաճառքի վրա:

Իլոն Մասկի գերնպատակը մարդկությունը բազմամոլորակային քաղաքակրթություն դարձնելն է։ SpaceX-ի ամենաքննարկվող և Իլոն Մասկի ամենահեղափոխական գաղափարն, իհարկե, Մարսի գաղութացումն է։ Ըստ նրա, ամենևին էլ անհնար չէ, որ տարիներ հետո Մարս մոլորակում մեկ միլիոն բնակչությամբ քաղաք կստեղծվի: Մասկի պատկերացմամբ, մարդիկ Մարսի վրա կապրեն իրենց իսկ պատրաստած սնունդն ուտելով ու առանց պետական համակարգի: Արդեն 2026-ին Մասկը ծրագրում է օդաչուավոր թռիչք կազմակերպել Մարս:

Կարդացեք նաև

Նրա SpaceX-ի պատմությունն ամենախենթ գաղափարներն իրականություն դարձնելու և ապագան տեսնելու մասին է։ Այն մասին, թե ինչպես մի խումբ մարդիկ անհավանական ապագան դարձրին ներկա: Հենց ապագայի մարդու երազանքները, դրանք իրագործելու ճանապարհներն ու ցանկություններն իրագործելու մասին է Newmag-ի հրատարակած  «Իլոն Մասկ»  գիրքը:

                                                              

Կարդացեք նաև