[InterPress] Նոր Հայաստանում մեդիայի ազատության խառնաշփոթ է

February 9, 2019

Երբ անցած տարի նախկին լրագրող Նիկոլ Փաշինյանը Հայաստանում իշխանությունից հեռացրեց ավտորիտար կառավարությանն ու վերցրեց իշխանությունը, դա կարծես թե մեդիայի համար նոր դարաշրջան էր խոստանում: Միջազգային դիտորդները երկար ժամանակ հայկական մեդիան գնահատում էին որպես ոչ ազատ:
Բայց 9 ամիս անց լրագրողներն ասում են, որ պատկերն իրականում խառն է: Կառավարությունն այլևս չի փորձում ուղիղ վերահսկել մեդիա լուսաբանումը, բայց միաժամանակ նոր իշխանությունները, որոնք վայելում են հասարակության աջակցությունը, պարզվեց, զգայուն է քննադատության նկատմամբ: Փաշինյանն ինքը, որ հիմա վարչապետ է, պարբերաբար հրապարակային հարձակումների է դիմել լրագրողների դեմ, ինչը մեդիայի շատ ներկայացուցիչներ ասում են, որ ստեղծել է վախի մթնոլորտ քննադատական նյութերի համար:
«Մեդիան հիմա ավելի ազատ է, քան նախկին կառավարության ժամանակ: Խմբագիրներն ու լրագրողներն ինձ ասում են, որ նախկինում կառավարությունից զանգեր էին լինում, որոնցով թելադրվում էին լրատվական օրակարգի գլխավոր թեմաները: Հիմա այդպիսի զանգեր չեն լինում», – ասում է media.am-ի խմբագիր Գեղամ Վարդանյանը:



Կարդացեք նաև․



«Ի տարբերություն նախկին իշխանությունների, նորը չի ցանկանում վնասել իր իսկ դրական ընկալմանը, այնպես որ նրանք ավելի հակված են ընկալել հասարակական ճնշումը: Հիմա խնդիրն այն է, որ մարդիկ երբեմն ուղղակի պաշտում են նոր վարչապետին և նրա մասին քննադատական նյութեր գրող լրագրողներին մեղադրում են զրպարտության մեջ», – ասում է Հետքի լրագրող Անի Հովհաննիսյանը:
Փաշինյանի գործունեության լուսաբանում հիմնականում դրական լույսով է, բայց նոր իշխանությունների սխալները, ներառյալ շահերի բախման կամ արտաքին քաղաքականության խնդիրների մասով, արժանանում են հակառակ արձագանքի:
Փաշինյանը հաճախ առաջնորդել է քննադատող մեդիային ուղղված մեղադրանքները: Հունվարի 3-ին ֆեյսբուքի իր էջում նա հրապարակեց Հրապարակ թերթի հոդվածը, որում քննադատվում էր իր կառավարությունը: «Դատելով նրանց հոդվածից, մեդիան կարոտում է հանրապետականների կոռումպացված կառավարությանը: Ամեն ինչից հետո, կողք կողքի աշխատելու տարիներից հետո նրանք հիմա թշնամի են դարձել», – գրեց նա:

Շարունակությունը՝  interpress.am–ում




Հետևեք   newmag-ին    Telegram–ում և    Instagram–ում