[InterPress] Ռեժիմի փոփոխությունն Իրանում Թրամփի հիմնական շարժառիթն է սաուդցիներին աջակցելու համար

October 25, 2018

ԱՄՆ նախագահին անհրաժեշտ է օժանդակություն՝ Թեհրանին տապալելու համար, և նա կարծես վստահ է, թե որտեղից այն գալու:
Լավ կլիներ մտածել, որ Դոնալդ Թրամփը պետքարտուղար Մայք Պոմպեոյին ուղարկել է Սաուդյան Արաբիա, որպեսզի վերջինս այնտեղ տեղում բացահայտի լրագրող Ջամալ Հաշոգիի հետ կապված առեղծվածը: Լավ կլիներ հավատալ, որ Թրամփը մտահոգված է լրագրողի ճակատագրով, օտարերկրյա լրագրողի, որի անսպասելի անհետացումը հեռու էր ամերիկյան ափերից:
Սակայն սա նույն Թրամփն է, ով վերջերս անկախ լրագրողներին անվանել էր «ժողովրդի թշնամիներ»: Այս հայտարարությունը, ըստ «Նյու Յորք Թայմս» թերթի խմբագիր Դին Բաքեթի, «ուղերձ էր օտարերկրյա բռնապետերին, որ կարող են չհարգել մամուլը»: Արդյոք սաուդցի թագաժառանգ Մոհամմեդ բին Սալմանն այս խոսքերը չի ընկալել որպես կանաչ լույս իր գործողությունների համար:
Ամեն դեպքում, ալտրուիզմը, իրոք, Թրամփինը չէ: Նրա իրական շարժառիթները Հաշոգիի գործի մեջ ընդգրկվելու և հետաքննության ընթացքին խառնվելու համար դարձել են ավելի հստակ: Նրա դիրքորոշումն աստիճանաբար տեղափոխվեց դեպի սաուդցիների կողմ: Նա պատիժներ կիրառելու սպառնալիքից, եթե հաստատվեր սաուդցիների մեղքը, տեղափոխվեց դեպի «կոպիտ մարդասպանների» մասին խոսակցություն ու քանի դեռ չկան վերջնական ապացույցներ՝ սաուդցիների անմեղ լինելու դիրքորոշում:



Կարդացեք նաև.



Ինչու է իրավիճակն այսպիսին: Թրամփն իր նախագահության առաջին իսկ օրերից մոտ հարաբերությունների մեջ էր Ռիադի հետ: Նրա մերձավոր Ջարեդ Քուշները ջանասիրաբար կապեր էր հաստատում բին Սալմանի հետ: Սակայն հայտնի է, որ Թրամփը հավատարիմ չէ մարդկանց և հեռացնում է նրանց, ովքեր դառնում են խնդրահարույց: Ուրեմն, ինչու է ԱՄՆ նախագահը լծվել բռնակալներին պաշտպանելու քարոզչությանը: Ինչին են պետք Հաշոգիի ճակատագրի մասին անհեթեթ տեսությունները, որոնք հիշեցնում են Կրեմլի վարքագիծը Սալիսբուրեից հետո:
Ճիշտ է՝ ամերիկա-սաուդական հարաբերությունները համարվում են կարևոր: Ճիշտ է նաև, որ ամերիկյան որոշ աշխատատեղեր կախված են թագավորությանը սպառազինություններ վաճառելուց: Հնարավոր է, որ Սիրիայի կայունացման համար Սաուդյան Արաբիայի վճարած 100 միլիոն դոլարը, որը այն պահին փոխանցվեց ԱՄՆ կառավարության հաշվեհամարին, երբ Պոմպեոն վայրէջք կատարեց Ռիադում, ազդեցություն է գործել Թրամփի վրա: Սակայն այս ամենը չի կարող լիովին պարզաբանել այն հարցը, թե ինչու է Թրամփ վարչակարգին, մասնավորապես՝ Բին Սալմանիին ներելու համար փորձում հիմք ստեղծել:
Պատասխանը կարելի է գտնել չորս տառանոց բառում՝ Իրան: Թրամփը գիտակցեց, որ Իրանի նկատմամբ իր քաղաքականությունը, որը նոյեմբերի 5-ին կհասնի իր գագաթնակետին՝ ի դեմս Իրանի նավթի նկատմամբ պատժամիջոցների, չի կարող գոյատևել առանց Սաուդյան Արաբիայի աջակցության:

Շարունակությունը՝ InterPress.am-ում





Հետևեք newmag-ին Telegram-ում և Instagram-ում