Հայ-ամերիկյան ֆիլմի կրքոտ հերոսուհին. Ջեսիկա Ուբերուագա

September 1, 2015

Vigilante Diaries») կարճամետրաժ հերոսապատումը, որը կարծես Բեթմենի, Սփայդերմենի մեկ այլ ամերիկյան տարբերակն է, պրոդյուսերներին ստիպում է դուրս գալ համացանցի տիրույթից ու նկարահանել մեծ՝ 90-րոպեանոց ֆիլմ՝ ժանրային բազմաթիվ միախառնումներով: Ֆիլմ, որը «սուպերհերոս վրիժառուի» սխրագործությունների մասին է և բացահայտում է Լոս Անջելեսի մի հայ մաֆիոզ ընտանիքի պատմությունը, որը սկսվում է հենց այն պահին, երբ իրական հերոսից «գողանում են» սրտակեր գեղեցկուհուն՝ RED-ին:
Իսկ թե ինչ տեսան, ինչպես նկարեցին, ու ինչու էին հայ տղամարդիկ մի քանի օր փողոցներում հետաքրքրվում, թե ով է այս շիկահեր սրտակերը... Ամեն բան ու հերթով՝ երկու գլխավոր հերոսների դերակատարների հետ մեր բացառիկ կինոզրույցում:
Ջեսիկա Ուբերուագան (Jessica Uberuaga) փոքրամարմին աստղ է: Տնտեսագետ-դերասանուհին սալսայի ուսուցիչ է և հաջողակ մոդել: Նա հայտնվել է «Victoria's Secret»-ի հոլովակում, բազմաթվ գովազդերում, հումորային ֆիլմ-նախագծերում: «Վրիժառուի օրագիրը» ֆիլմի սրտակեր RED-ն է. նա վերջում ընտրում է հայ մաֆիոզին՝ Արման Նշանյանին: Ջեսիկան նվաճել է Անտոնիո Բանդերասի «սիրտն» ու սպասում է նոր առաջարկի: Մենք հանդիպում ենք վաղ առավոտյան՝ 10-ին, ու միասին նախաճաշում:
- Այսքան քի՞չ եք ուտելու՝ մեկ բաժակ մուս ու սուրճ:
- Ո՛չ, ո՛չ... Բայց Դուք ոչինչ չցանկացաք ուտել ինձ հետ, այդպես չի կարող լինել:
- Ուզում եմ հասկանալ՝ քաշի ու գեղեցիկ տեսքի համա՞ր եք այսքանը նախընտրում, թե՞...
- Սովորաբար շատ եմ ուտում. հատկապես երբ 12 ժամ նկարահանումների եմ, պետք է լավ սնվեմ, որ դիմանամ: Նախընտրում եմ բանջարեղեն ու ամեն ինչից՝ մի քիչ - մի քիչ: Սահմանափակումներ չեմ դնում, միս եմ շատ սիրում նաև: Միշտ հետս ջուր եմ վերցնում:
- Ամերիկայում ավելորդ քաշը մեծ խնդիր է...
- Այո՛, այո՛, բայց ես մեծացել եմ Այդահո նահանգում, որը ավելի լեռնային է: Բնական բաներ եմ կերել: Սոդա, գազով ըմպելիք չեմ խմում, քաղցրավենիք քիչ եմ ուտում, նախընտրում եմ մսեղեն, սակայն ամեն ինչ՝ չափի մեջ:
- Կարող էիք հայ լինել, եթե միս շատ եք սիրում:
- Օ՜, ձեր ուտելիքը զարմացնող է, այդքան համեղ չէի կերել երբեք:
- Մի քանի հոլովակում եք նկարահանվել, հումորային նախագծերում: «Վրիժառուի օրագիրը» Ձեր ամենամեծ, լրջագույն աշխատանքն է: Ինչպե՞ս ստացվեց:
- Ես ավելի շատ նկարահանվել եմ հեռուստատեսությունում: Տարբեր ամերիկյան շոուներում պարային փոքրիկ դերեր եմ ունեցել: Ինձ որոշակի ճանաչում են բերել «Marmaid» տեսահոլովակը, որտեղ ես ջրահարսի դերում եմ հանդես եկել, ու «Keenan's Crush» հումորային նախագիծը, որը համացանցային հիթ է: Ես նկարահանվել եմ նաև «Victoria's Secret» բրենդի «Wicked Moon» խորագրով հոլովակում, որը պարային գովազդ է: Դուք ճիշտ եք. սա ինձ համար ամենածավալուն նախագծերից էր, և ես ուրախությամբ ընդունել եմ այս դերը: Լավ է, որ այն շարունակվելու է, և հիմա մենք դրա համար ենք Երևանում: Երկրորդ մասում է իմ կերպարը ավելի զարգանալու և ընդարձակվելու:



Դերասանուհու պաշտոնական կայքը


Դերասանուհու պաշտոնական էջերը Facebook-ում և Twitter-ում





- Դժվա՞ր է Հոլիվուդում որևէ ֆիլմում հայտնվելը:

- Քաստինգներն են շատ դժվար: Դիմում են հազարավոր մարդիկ, և դու պետք է կարողանաս ապացուցել, որ, իսկապես, այդ դերի համար ես: Մրցակցային առավելություն ունենալու համար պետք է կարողանաս պարել, զբաղվել պրոդյուսերությամբ և հարթել քո ճանապարհը: Ես բախտավոր եմ, որ հրաշալի մենեջեր ունեմ: Նա մշտապես ինձ համար առաջարկներ է գտնում: Կարծես ես նրան հուսախաբ չեմ անում, նա էլ՝ ինձ:
- Ձեր «Instagram»-ի էջում տեսա, որ նկարահանվել եք Անտոնիո Բանդերասի հետ գլխավոր դերում: Ինչպե՞ս ստացվեց, կմանրամասնե՞ք:
- Նա հրաշալի դերասան է, Աստվա՜ծ իմ... Կարճ ֆիլմ էր, ավելի շուտ՝ փրոմո-գովազդային ֆիլմ էր: Մեկ շաբաթ միասին նկարահանվել ենք: Ավելի շատ էներգիա ունի, քան մեկ ուրիշն իր տարիքում: Բարի էր, բարևում էր բոլորին, դաշնամուր էր նվագում բոլորի համար: Ինձ պատմեց նաև իր պատմությունը, թե ինչպես է դարձել Բանդերաս: Այսօրվա շատերի պես հայտնի ծնողների զավակ չի եղել: Ֆիլմում մեր միջև սեր է հասունանում: Ես նստած եմ ռեստորանում, նա մոտենում է ինձ, ես ուշադրություն չեմ դարձնում, հետո նա իր արարքներով գրավում է իմ սիրտը: Անտոնիոն հավանել է ինձ, իսկ հիմա խոստացել է մեկ այլ դեր, որի սցենարն արդեն կա: Համոզված է, որ ես կհամապատասխանեմ այդ դերին: Սպասում եմ անհամբեր... Երազանքս կիրականանա...
- Բանդերասը, իրոք, կանանց իդեալն է: Դուք էլ մշտապես շրջապատված եք տղամարդկանցով: Ի՞նչ տեղ են նրանք գրավում Ձեր կյանքում:
- Օ՜, ես ուզում եմ միայն նրա հետ աշխատել... Ես կարիերիստ եմ և չեմ ուզում հիմնվել տղամարդու վրա: Ես զգում եմ, որ մշակույթը փոխվում է: Լոս Անջելեսում մարդիկ իրար հետ չեն ամուսնանում, միայն ապրում են, կանայք ունեն իրենց կյանքը: Կան, իհարկե, արժեքներ, որակներ, որոնք ես փնտրում եմ: Էականը արտաքինը չէ: Պետք է մեկը, որը կլինի ազնիվ ու հեշտ շփվող: Կարևորը՝ միշտ ծիծաղեցնի: Ինձ գրավում են հզոր տղամարդիկ:
- Ի՞նչ ի նկատի ունեք՝ հզոր տղամարդ ասելով:
- Գիտե՞ք, ներաշխարհով հզոր տղամարդիկ: Նրանք ինքնավստահություն ունեն, կարողանում են ճիշտ վարվել կնոջ հետ, օրինակ՝ դուռը բացել և թողնել, որ առաջինն աղջիկը անցնի: