[Բացառիկ] Մոխրացած, սևացած ու հրդեհավտանգ. Խոսրովի 5-րդ լուսաբացը

August 17, 2017

Հինգ օր` կրակի օղակում: Խոսրովի արգելոցում այրվեց եզակի անտառաշերտի հավանաբար ¼-ը, և կրակը տեղի տվեց ռուսական հրշեջ օդանավի 15 ջրահարվածների օգնությամբ: Գետնի վրա կրակի դեմ պայքարում էին զինվորներ, գյուղացիներ, ոստիկաններ, փրկարարներ, նախարարներ: Արեցին` ինչ կարողացան, և ինչպես կարողացան: Պարզվեց` մենք պատրաստ չէինք հնարավոր արտակարգ իրավիճակին, թեև ԱԻն-ի հիդրոմետը մի քանի օր զգուշացնում էր ԱԻՆ-ի փրկարարներին` հրդեհավտանգ իրավիճակ է: