Խոհանոցային կանոններ, որոնք պարտադիր են

April 19, 2019


  • Փորձել ուտելիքը՝ հասկանալու համար, թե արդյոք այն չի փչացել: Ոչ համի և ոչ էլ հոտի միջոցով չի կարելի պարզել, թե ինչ աստիճանի վտանգավոր է դարձել փչացած ուտելիքը: Դրա համար ավելի լավ է ոչ թե փորձել, այլ միանգամից աղբի դույլը նետել այն:



  • Երբեք պատրաստի ուտելիքը մի դրեք այն ափսեի մեջ, որտեղ եղել է հում միս կամ ձուկ: Հում միսը կտրած դանակն անգամ մի օգտագործեք, դրա վրա կարող են վտանգավոր բակտերիաներ մնացած լինել:



  • Սնունդը սառցախցիկից հանելուց հետո կամ դրեք սառնարանում, կամ միանգամից օգտագործեք: Ապացուցվել է, որ սենյակային ջերմաստիճանի ժամանակ բակտերիաներն ավելի արագ են բազմանում:



  • Ուտելիքը սեղանին կարող է մնալ առավելագույնը 2 ժամ, դրանից հետո սննդի փչանալու և բակտերիաների բազմանալու հավանականությունը մեծ է:



  • Երբեք մի կերեք հում միս կամ ձու: Անգամ ամենափոքր կտորը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ: Չի կարելի է համտեսել թխվածքի խմորը, քանի որ այնտեղ էլ հում ձու կա:



  • Շաբաթը մեկ փոխեք խոհանոցային սպունգը և ամեն օր՝ սեղանի ու ափսեների սրբիչը:



  • Եվ ամենակարևորը, սնունդ պատրաստելուց առաջ ձեռքերը պարտադիր լվացեք օճառով:


lifehacker





Հետևեք   newmag-ին    Telegram–ում և    Instagram–ում