Ռուսաստանում նոր օրենքի պատճառ է դարձել «Թքած ունենալու նուրբ արվեստը» գիրքը

May 7, 2021

Համաշխարհային բեսթսելլեր Մարկ Մենսոնի «Թքած ունենալու նուրբ արվեստը» դարձել է ռուս պատգամավորի համար օրենդրական փոփոխության պատճառ: Ապրիլի սկզբին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն օրենք է ստորագրել, համաձայն որի՝ կխստացվի նացիզմի վերականգնման և վետերաններին հրապարակավ վիրավորելու համար վարչական և քրեական պատասխանատվությանը: Այժմ Ռուսաստանի քրեական օրենսգրքի 354-րդ հոդվածով նախատեսվում է մինչև 5 տարվա ազատազրկում և մինչև 5 մլն ռուբլի տուգանք: Պարզվում է՝ այս օրենսդրական նախաձեռնության հեղինակի մեղավորը Մարկ Մենսոնն է և նրա գրքերը:

Ինքնակատարելագործման վերաբերյալ մի քանի գրքերի, բազմաթիվ հոդվածների հեղինակ Մարկ Մենսոնի «Թքած ունենալու նուրբ արվեստը» գիրքը Պետդումայի պատգամավոր Ելենա Յամպոլսկայային դրդել է մշակել Երկրորդ համաշխարհային պատերազմում ԽՍՀՄ-ի և Գերմանիայի դերին հրապարակավ նույնացնելու արգելքի մասին օրինագիծ: Օրենսդրական այս ուշագրավ նախաձեռնությանն անդրադարձել է «Կոմերսանտը»:

Օրինագծի հեղինակներից մեկը ՝ Յամպոլսկայան, Facebook-ում պատմել է, որ երկու գրքերը դարձել են «վերջին կաթիլը» և օգնել են համոզվել, որ Ռուսաստանին պետք է նման օրենք. «Հայտնի ամերիկացի բլոգերի երկու գրքերը, որոնք մեզ մոտ թարգմանվել ու զգալի տպաքանակով հրատարակվել են, մեզ կօգնեն: Լեհերն անցել են բազմաթիվ աղետների միջով՝ բռնաբարություններ և սպանություններ, սկզբում նացիստների, ապա խորհրդային զինվորների կողմից, ինչն ինձ վիրավորել ու խորը հետք է թողել վրաս»:

Օրինագիծը, որն արգելում է ժխտել Խորհրդային Միության վճռորոշ դերը Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին նացիստական Գերմանիայի նկատմամբ հաղթանակի գործում:

Ոչ գրքերի, ոչ էլ դրանց հեղինակին պատգամավորը չի նշում։ Պարբերականի լրագրողները պարզել են, որ մեջբերումները «Թքած ունենալու նուրբ արվեստ», «Թքել ենք բոլորս» գրքերից է: Այդ հատվածը հնչում է այսպես. «1950-ականներին լեհ հոգեբան Կազիմիր Դաբրովսկին ուսումնասիրել է Երկրորդ համաշխարհային պատերազմը վերապրած մարդկանց. ինչպես են նրանք հաղթահարել իրենց  տրավման։ Լեհերին բաժին է ընկել շատ աղետներ. մարդիկ վերապրել կամ տեսել են զանգվածային սով, ուժեղ ռմբակոծություններ, Հոլոքոստ, ռազմագերիների խոշտանգումներ, բռնաբարություններ և մերձավորների սպանություններ՝ սկզբում նացիստների կողմից, իսկ մի քանի տարի անց խորհրդային զինվորների»:

Յամպոլսկայան նշել է, որ օրենքի ընդունման դեպքում այն կտարածվի նաև ինքնազարգացման համար նախատեսված գրքերի վրա. «Ինչու պետք է մեր հրատարակած գրքերը բացառություն դառնան։ Պատասխանատվությունը տվյալ դեպքում հրատարակչի վրա է»:

Կարդացեք նաև

Օրինագիծը, որն արգելում է ժխտել Խորհրդային Միության վճռորոշ դերը Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին նացիստական Գերմանիայի նկատմամբ հաղթանակի գործում, առաջարկել են մայիսի 5-ին Վլադիմիր Պուտինի աջակցությամբ: Յամպոլսկայայից բացի, նախագծի հեղինակներն են պատգամավոր Ալեքսանդր Ժուկովը և սենատոր Ալեքսեյ Պուշկովը: Խախտման համար պատասխանատվության տեսակը փաստաթղթում նշված չէ, սակայն հեղինակները վստահեցնում են, որ այն լինելու է վարչական։