«Երևանյան բեսթսելեր». Newmag- ի «Ակոս» և «Երկնքից երեք խնձոր ընկավ» վեպերը առաջատար են (տեսանյութեր)

February 22, 2021

«Երևանյան բեսթսելերը» հրապարակել է 2021-ի հունվարի թարգմանական գեղարվեստական գործերի թոփ տասնյակը։ Ըստ նախագծի, Վալերի Մանտոյի «Ակոս» ուՆարինե Աբգարյանի «Երկնքից երեք խնձոր ընկավ» վեպերը ճանաչվել են ամենավաճառված գրքերից: Մանտոյի և Աբգարյանի գրքերն աչքի են ընկնում իրենց յուրօրինակ ոճով, լեզվով, ինչն էլ գրավում է ընթերցողին: Newmag-ի անդրադարձն այս երկու բացառիկ գործերին:

«Երկնքից երեք խնձոր ընկավ»  վիպակի յուրաքանչյուր էջում կարելի է գտնել թևավոր միտք, մեջբերման արժանի տող ու տպավորիչ երկխոսություն։ Նարինե Աբգարյանի լեզվամտածողությանը բնորոշ համեմատությունների շարքը վիպակը դարձնում է էլ ավելի գրավիչ ու յուրահատուկ։ Երբ գրողը նկարագրում է հերոսի պարապ օրվա խրոնիկան, ընդամենը մեկ երկխոսություն է ներկայացնում, որի ազդեցությունը հավասարազոր է մի ամբողջ էջ նկարագրության. «Պարապությունից ավելի կործանարար բան չկա, - սիրում էր կրկնել հայրը: - Պարապությունը կյանքը զրկում է իմաստից»:

Այս գործը խուլ ու միալար գյուղի բնակիչների սովորական կյանքի մասին է։ Հաճախ Նարինե Աբգարյանը առաջ է բերում դժողքի, դրախտի, Աստծո գոյության հարցեր, որոնք իր հերոսների համար ճշմարտությանու գոյության հավաստիքն են։ Ըստ նրա, եթե ​​Աստված ուզում է պատժել մարդուն, առաջին բանը, որ անում է, խլում է նրա խելքը. «Դրախտ և դժոխք չկա։ Երջանկությունը դրախտ է, վիշտը ՝ դժոխք: Եվ մեր Աստված ամեն տեղ է և ամենուր, ոչ միայն այն պատճառով, որ ամենազոր է, այլ նաև այն պատճառով, որ նա այդ անհայտ թելերն է, որոնք մեզ կապում են միմյանց»։

Ֆրանսիացի լրագրողի  «Ակոս»  վեպը առանձնահատուկ է հենց իր ժանրով՝ այն նոր խոսք է գեղարվեստական գրականությունում և կարելի է ասել, որ հենց ֆրանսիական գրողների միջոցով է այն դարձել նոր ոճ, երբ իրարից տարբեր մի քանի քանի ժանր միաձուլվում է՝ դառնալով գրական նոր ուղղություն։ Հետաքննություն, զրույց, ռեպորտաժ՝ այս բոլորը կարելի է հանդիպել վեպում։ Հրանտ Դինքի կյանքի էպոպեան արխիվային գործերից մինչև ամենամտերիմ մարդկանց պատմությունները դարձել են Վալերի Մանտոյի համար սյուժեն հարստացնելու միջոցներ։ Իր իսկ կարծիքները հիմնված են փաստերի վրա. «Նա սուր զգացողություն ուներ. կրակողը, որնըստ երևույթին, Թուրքիայի ազգայնական շրջանակներից էր, երեք փամփուշտ է խրել նրա մարմնի մեջ՝ հասկացնելու համար, որ այլևս չի կարելի հիշել  Հայոց ցեղասպանությունը»։

Միևնույն ժամանակ գրող-լրագրողը նաև վերլուծական մտքեր է առաջ բերում և օգտագործում հատկապես քաղաքական թեմաներ արծածելու ընթացքում: «Շատ ավելի արգասաբեր կլինի, եթե կրոնական տարբերությունները գոյատևեն միասին, մեկը մյուսի հետ, այլ ոչ թե կողք-կողքի:  Ախր,  եթե մեզ  հաջողվի ճշգրիտ կարդալ նրանց տարբերությունները, կհասկանանք, որ նրանք սնում, այլ ոչ թե կործանում են իրար: Հրանտը քրիստոնյա էր։ Եթե ենթադրենք, որ ատելությունը վախի, իսկ վախն էլ իր հերթին դիմացինին չճանաչելու հետևանք է, ապա միայն կրթությունը բավական է,  որ ապրենք  երջանիկ և միասին,  բարգավաճենք հաշտ ու համերաշխ,  հավիտյանս հավիտենից, ամեն»: 

Ինչպես Մանտոն է նկատում՝ Թուրքիան երկար լուռ գետ չէ, դրա համար էլ որոշեց բարձրաձայնել  երկրի պղտոր ջրերում հայտնված ամենաաղմկահարույց գործերից մեկի՝ Հրանտ Դինքի սպանության  թեմայի մասին: Համոզված է, որ կարող է դառնալ Թուրքիայի վարած անօրինական քաղաքականության դեմ պայքարի ակոսի հիմք: