Լիբերալ քաղաքականության «աստղը». Ջասթին Տրյուդո

August 26, 2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հակապատկերը` Ջասթին Տրյուդոն, մշտապես ուշադրության կենտրոնում է: Նա մշտապես ընդգծում է իր` հմայիչ ու արտասովոր լինելը: 44 տարեկանում վարչապետ դարձած Տրյուդոն միանգամից շատերի համակրանքին է արժանանում:


Մոլորակի փրկության հարցը, ներգաղթյալները, բնապահպանական խնդիրները, ֆեմինիստական շարժումները, մարիխուանայի լեգալիզացումն ու գենդերային հավասարությունը մշտապես մտահոգել են հմայիչ վարչապետին: Նա մեծ ներդրումներ ունի այս հարցերից յուրաքանչյուրում:


Նա մասնակցել է ֆեմինիստական շարժումներին, ու խոստացել իր տղաներին դաստիարակել այնպես, որ հասուն տարիքում նրանք ևս աջակցեն ֆեմինիստներին ու պայքարեն գենդերային անհավասարության դեմ:




Կարդացեք նաև.





Ամերիկյան Vogue ամսագիրը Տրյուդոյին նույնիսկ ներառել էր 10 ամենասեքսուալ տղամարդկանց շարքում: Թեև բռնցքամարտը Տրյուդոյի սիրելի զբաղմունքն է, այնուամենայնիվ, ամենախաղաղասեր պետության վարչապետը բավականին ռոմանտիկ է ու նրբազգաց. կնոջ հետ առաջին հանդիպմանը հուզվել ու արտասվել է` հասկանալով, որ հենց կնոջն է սպասել երկար տարիներ: Եվ սա արտասվելու միակ դեպքը չէր. հայտնի ռոք երաժիշտ Գորդ Դաունիի մահվան լուրը լսելիս Տրյուդոն կրկին հրապարակավ արտասվել է:


Եվ իհարկե, էլ ինպե՞ս կարելի է հիշել ու մտաբերել Տրյուդոյին, եթե ոչ իր խելահեղ ու գույնզգույն գուլպաներով: Գրկախառնությունների սիրահարն անկախ առիթից մշտապես տարբերվում է իր կրեատիվ գուլպաներով, որոնք, օրինակ, կարող են լինել բադիկների, Կանադայի դրոշի ու մուլտհերոսների պատկերներով:




Հետևեք newmag-ին Telegram–ում և Instagram–ում