Կյանքն այն է՝ ինչ ունենք հիմա. դասեր իմաստուն մարդուց

June 13, 2017

Մենք բոլորս ցանկանում ենք լինել ինքնավստահ, կայացած ու իմաստուն՝ մոռանալով այն հանգամանքը, որ իմաստությունը գալիս է տարիների ու փորձի հետ: Հենց այդ փորձառությունը ձեռք բերելու համար հարկավոր է անցնել շատ բաների միջով: Հենց դրա համար է, որ մեծերի խորհուրդները շատ կարևոր են: Այն կյանքի դասերը, որ նրանք կարող են տալ, ամենակարևորներից է:


  1. Կյանքն այն է՝ ինչ ունենք հիմա:  Մենք անընդհատ փնտրում ենք անիրական բաներ, որոնք պետք է տեղի ունենան ապագայում, բայց մոռանում ենք այն մասին, որ կյանքը ընթանում է հենց հիմա: Սովորեք ապրել ներկայով և դադարեք մտածմունքների մեջ ընկնել ապագայի մասին մտորումներով:

  2. Վախը պատրանք է: Մեծ հաշվով այն բաները, որոնցից մենք վախենում են երբեք էլ տեղի չեն ունենում: Եթե նույնիսկ տեղի են ունենան, այդքան էլ ահավոր չեն լինում, որքան մենք պատկերացնում էինք:  Շատերի համար վախը ամենավատ բանն է, որը հնարավոր է տեղի ունենա: Իրականությունը այդքան էլ ահավոր չէ:

  3. Վարվելակերպ, որոնք անմիջական առընչություն ունեն մեր մտերիմներին: Ամենակարևորը մեր կյանքում մեր մտըերիմներն են: Նրանք պետք է միշտ լինեն առաջին հորիզոնականում: Նրանք կարևոր են ձեր աշխատանքից, համակարգչից ու հոբիներից: Գնահատեք նրանց այնպես, կարծես նրանք են ձեր կյանքի իմաստը, որովհետև հենց այդպես էլ կա:

  4. Ֆինանսական խնդիրները արժեք չունեն: Գումար հարկավոր է ծախսեք հնարավորությունների չափով: Ապրեք ազատ ու արարեք առանց մտածելու ֆինանսական խնդիրների ու պարտքերի մասին:

  5. Ձեր երեխաները՝ դուք չեք: Դուք տարրա եք, որը լուս աշխարհ է բերում երեխաներին այս կյանք: Դուք պարտավոր եք հոգ տանել նրանց մասին այնքան ժամանակ մինչև դա կանեն նրանք ինքնուրույն: Սովորեցրեք նրանց, սիրեք, սատարեք, բայց մի փոխեք: Ցանկացած երեխա յուրահատուկ է իր տեսակով և արժանի ապրելու իր կյանքը:

  6. Իրերը փոշի հավաքելու սովորություն ունեն: Ժամանակը և գումարը, որը դուք վատնում եք իրերի վրա, մի օր կործանելու են ձեզ: Որքան քիչ են ձեր իրերը, այնքան քիչ են ձեր մտածմունքները ու այդքան ազատ եք դուք: Գնումներ կատարեք մտածելով:

  7. Ուրախությունը մի թերագնահատեք: Որքա՞ն հաճախ եք դուք ուրախանում: Կյանքը կարճ է ու պետք չէ չգնահատել այն: Եվ հերիք է մտածել այն մասին, թե ինչ կմտածեն մյուսները, երբ ձեզ լավ եք զգում: Ուղղակի վայելեք կյանքը:

  8. Սխալվելը կարևոր է կյանքի համար: Մենք խաճախ փորձում ենք փախնել սխալներից, մոռանալով այն հանգամանքը, որ հենց դրանք են մեզ տանում հաջողության: Պատրաստ եղեք սխալներ կատարել, բայց աշխատեք սովորել ուրիշների սխալների վրա:

  9. Ընկերությունը պահանջում է ուշադրություն: Պահպանեք ընկերությունը ինչպես թանկարժեք բույս:

  10. Փորձը առաջին հերթին: Եթե դուք չեք կարողանում կողմոնորշվել, բազմոց գնելու ու հանգստանալու գնալու միջև՝ միշտ ընտրեք 2-րդը: Ուրախությունը և դրական էմոցիաները ավելի կարևոր են նյութական հաճույքներից:

  11. Մոռացեք չար բաները:  Չարության բավարարվածությունը ունի կարճ ազդեցություն, իսկ հետևանքները կարող են երկարատև լինել: Լսեք ձեր զգացմունենքրին ու երբ զգում եք, որ ուր որ է պետք է ջղայնանաք, քայլ արեք դեպի լավատեսություն:

  12. Հիշեք բարու մասին: Ոչ մեծ քանակությամբ բարությունը կարող է ձեզ շրջապատող մարդկանց համար հրաշքներ գործել: Բարությունը այն եզակի բաներից է, որ ձեզնից պահանջում է շատ քիչ ջանք: Փորձեք հմտանալ` ամեն օր բարություն անելով ինչ-որ մեկին:

  13. Տարիքը միայն թիվ է: Երբ լրանում է ձեր 20 տարեկանը, դուք մատածում եք, թե 50 տարեկանում դուք կարող եք հրաժեշտ տալ այն ամենին, ինչ պետք է անեիք օրինակ 20  տարեկանում: Դուք պետք է հասկականք, որ մեր տարիքը չպետք է անդրադառնա կյանքի նկատմամբ մեր վերաբերմունքին:

  14. Խոցելիությունը բուժում է:Բաց, իրական ու խոցելի, հենց այս երեք բաներն են, որ բնորոշ են առողջ մարդուն: Հենց այս 3 բաղադրիչներն են, որ հնարավորություն են տալիս ձեզ վստահություն վայելել մարդկանց կողմից: Սա լավ հնարավորություն է, որպեսզի հասկանանք ինչն է ձեր կյանքի համար կարևոր:

  15. Ձևականությունը ստեղծում է պատնեշներ: Ուրիշ մարդուն մարմնավորելը շատ վատ է: Հաճախ, մարդիկ ձեզ տեսնում են այնպես, ինչպես դուք կաք ու հենց ձեր  կեղծավորությունն է վանում գուցե ձեր ապագա ամուսնուց կամ կնոջից:

  16.  Սպորտ, ուժ և դիմադրողականություն: Սպորտով զբաղվելը պետք է լինի ձեր կյանքի մի մաս: Դա ձեզ ստիպում է լինել ուժեղ, խարիզմատիկ ու էմոցիոնալ: Սպորտը հաբ է հիվանդությունների դեմ:

  17. Նեղացկոտությունը առաջացնում է ցավ: Բաց թողեք այն մարդկանց, ովքեր կարող են ձեզ նեղացնել, սա միակ ճանապարն է:

  18. Ոգևորվածությունը լավացնում է կյանքի որակները: Երբ դուք աշխատում եք նվիրվածությամբ ու դրանից ստանում եք հաճույք, օրը դառնում հիանալի: Եթե դուք դեռ չեք գտել այն աշխատանքը, որը սիրում եք, ապա շտապեք, կյանքը չի սպասի:

  19. Ճանապարհորդությունը մեծացնում է աշխարհընկալումը: Ճանապարհորդությունները ձեզ դարձնում են հետաքրքիր, իմաստուն և բարի: Հենց դրանց միջոցով է, որ դուք դառնում եք ուրիշ երկրների մշակույթի կրողը:

  20. Դուք միշտ չէ, որ ճիշտ եք: Մենք մտածում ենք. որ գիտենք ցանկացած հարցի պատասխան, բայց դա այդպես չէ: Միշտ գտնվում են այնպիսիք, որոնք գիտեն շատ ավելին, քան դուք, իսկ ձեր պատասխաններն էլ միշտ չէ. որ ճիշտ են լինում: Հիշեք դրա մասին:

  21. Դա կանցնի: Ինչ էլ որ պատահի կյանքում, անցողիկ է: Ժամանակը բուժում է բոլոր վերքերը, իսկ իրերը փոխվում են:

  22. Դուք կողմոնորոշվել եք` ինչ եք ցանկանում կյանքից: Կյանքը անհետաքրքիր է առանց նպատակի: Կողմնորոշվեք` ինչ է հարկավոր ձեզ, որպեսզի ձեր կյանքը լինի հետաքրքիր ու կարևոր: Աշխատեք այնպես պլանավորել ձեր կյանքը, որ այն պտտվի ձեր նպատակի շուրջ:

  23. Ռիսկ գործադրելը լավ է անդրադառնում կյանքին: Որպեսզի փոխեք ձեր կյանքի ռիթմը պետք է տարբեր առիթներով գործադրեք ռիսկ: Տարբեր իրավիճակներում արագ կողմնորոշվելով ու ռիսկի դիմելով`  դուք տիրապետում եք աճելու արվեստին:

  24. Փոփոխությունները միշտ դրական ազդեցություն են ունենում: Կյանքը փոխվում է և հարկավոր չէ ընդիմանալ դրան: Մի վախեցեք փոփոխություններից, լողացեք հոսքի մեջ և ընդունեք կյանքը այնպես, ինչպես արկածային ֆիլմ:

  25. Մտքերն անիրակն են:  Օրվա ընթացքում մարդու գլխում հայտնվում են հազարավոր մտքեր: Դրանց մեծամասնությունը նեգատիվ ու վատ մտքեր են: Հարկավոր չէ հավատալ այն մտքերին որոնք կարող են ձեր տրամադրության անկման պատճառ դառնալ: Պետք է հիշել, որ դրանք ընդամենը մտքեր են, որոնք չեն համապատասխանում իրականությանը:


Շարունակելի