Նա ապացուցեց, որ երեխաները չեն մահանում պատվաստումներից․ ո՞վ է Լյուսի Ռորք-Ադամսը (տեսանյութ)

December 25, 2019

Ռորք-Ադամսը ընդունվել  է Մինեսոտա նահանգի համալսարան: Ուսման տարիներին ստացել է  արվեստների բակալավրի աստիճան,  հոգեբանության մագիստրոսի, բժշկական գիտությունների բակալավրի,  բժշկության դոկտորի կոչում: Հետո Ֆիլադելֆիայում պրակտիկա է անցել: Այստեղ էլ հանդիպել է այն գիտնականին, որը փոխել է նրա կարիերան:
Ռորք-Ադամսը պաթոլոգիաների պրոֆեսոր է Ֆիլադելֆիայի մանկական հիվանդանոցում:  Ավելի քան 40 տարի աշխատելուց հետո, Ռորք-Ադամսը դարձել է աշխարհի ամենահայտնի մանկաբույժ-պաթոլոգներից մեկը: Ժամանակակից բժշկագիտության մեջ նրա գիտական հայտնագործություններից ամենակարևորներից մեկը  այն ուսումնասիրությունն էր, որը տալիս էր պատվաստումների վերաբերյալ գլխավոր հարցի պատասխանը. արդյոք երեխաները կարող են մահանալ պատվաստումից։ Նա հետազոտեց 33 երեխայի գլխուղեղ, որոնք մահացել են պատվաստումից հետո կամ  ունեցել են անբացատրելի ցնցումներ և չգտավ որևէ նշան, որից կհետևեր, թե պատճառը պատվաստանյութերն են:



Կարդացեք նաև․



Լյուսի Ռորք Ադամսը ապացուցեց, որ երեխաները մահացել են զարգացման արատներից, թերզարգացումներից, դեգեներատիվ հիվանդություններից, անոթային խանգարումներից ու վարակներից, մյուսները խեղդվել էին պատահաբար, որոշ երեխաներ էլ մահացել էին գործադրված բռնության հետևանքով:
Ռորք-Ադամսն այս ոլորտում հայտնի փորձագետ է. նա հրապարակել է «Նորածնի գլխուղեղի միելինացումը» ձեռնարկը,  և բժիշկները հարկ եղած դեպքում հիմնականում այդ ձեռնարկին են դիմում: Պատվաստանյութերի գործեր ստանձնած փաստաբանները հաճախ են դիմում Լյուսի Ռորք-Ադամսին՝ նրա փորձագիտական  եզրակացության համար:

 


Հետևեք newmag-ին Instagram-ում և Telegram-ում