[Անիծյալ երկուշաբթին] Մարկ Մենսոն․ «Երջանկությունը բավական չէ»

June 29, 2020

Կյանքի մարտահրավերներն անտեսելով մշտապես երջանկության ձգտելը կարող է նույնքան վատ լինել, որքան մշտապես դժբախտ լինելը: Միշտ երջանիկ դեմքով, կյանքից գոհ մարդկանց կյանքն իրականում ավելի բարդ ու խճճված է, քան կարելի է պատկերացնել: Նրանք իրենց դժբախտությունը թաքցնում են մշտական ժպիտի տակ:

Իրականում այս մարդիկ մեկ ընդհանուր հատկանիշ ունեն: Նրանք չեն կարողանում կառավարել իրենց զգացմունքները:  Առաջին հայացքից թվում է, որ նրանք այնպիսին են, ինչպիսին մենք միշտ երազում ենք լինել՝ երջանիկ, սիրված, միշտ դրական և ոգևորված: Բայց ճշմարտությունը դա չէ: Նրանք չեն կարողանում կառավարել իրենց զգացմունքները և դրա պատճառով ավելի շատ են տանջվում:

Նրանք չեն կարողանում կառավարել իրենց զգացմունքները և դրա պատճառով ավելի շատ են տանջվում:

Իրականությունը մեր սպասելիքների հետ համեմատելու արդյունքում ուղեղը ստեղծում է զգացմունքներ: Դրանք մեզ դրդում են որոշումներ կայացնել և գործել: Արդյունքում մենք կամ փոխում ենք մեր սպասելիքները, կամ իրականությունը:

Հենց սա է զգացմունքներն այդքան հզոր և օգտակար դարձնում: Կապ չունի, դրանք մեզ դրակա՞ն, թե՞ բացասական մտքերի են դրդում, քանի որ արդյունքում նպաստում են հաշվի առնել իրավիճակը և լուծումներ գտնել:

Վերադառնանք սկզբնական կետին: Եթե դու չես կարողանում կառավարել զգացմունքներդ, եթե խուսափում ես բախվել առաջացած խնդիրների հետ ու թաքնվում ես հորինված երջանկության հետևում, ապա խնդիրները միայն կավելանան:

Կյանքը զգացմունքները կառավարելու մասին չէ: Դա անհնար է: Պետք է հասկանալ, թե ինչ եք զգում, հետո ընդունել և շարժվել առաջ: