Ո՞ւմ շնորհիվ լույս տեսավ «Մեսսի» գիրքը և ինչո՞վ է տարբեր դրա հայերեն տարբերակը

February 22, 2019

Գրքի հրատարակմանն աջակցել է «Տոտոգեյմինգ»-ը:  Բուքմեյքերական ընկերության շնորհիվ Մեսսիի գիրքը կարելի է ձեռք բերել մատչելի գնով:


«Շատ ուրախ ենք, որ նման նախաձեռնություն կա՝  newmag-ը թարգմանում է գրքերը հայերեն: Ամեն կերպ ցանկանում ենք աջակցել այդպիսի նախաձեռնություններին», -- ասում է Totogaming ընկերության կոմերցիոն գծով փոխտնօրեն Վիկտորյա Պողոսյանը:



Հայ ընթերցասերի համար մարզական մեկնաբան Էդուարդ Քալանթարյանը գրել է նախաբան, որտեղ համեմատել է երկու լեգենդներին: Ցույց է տվել երկուսի առավելություններն ու օբյեկտիվորեն ընտրել լավագույնին:

«Ես համեմատել եմ ոչ միայն Ռոնալդու հետ, այլ ֆուտբոլի բոլոր մեծերի հետ: Կարծում եմ, որ Մեսսին բոլորից ինչ-որ մի բան ունի, որը նրան բացառիկ և եզակի ֆուտբոլիստ է դարձնում մարզաձևի պատմության մեջ», - ասում է մարզական մեկնաբան Էդուարդ Քալանթարյանը:





Կարդացեք նաև.




560 էջանոց գրքում կա 234 ծանոթագրություն: Ֆուտբոլից անտեղյակ մարդիկ կարող են հեշտությամբ ընթերցել գիրքը: Այդ մասին հոգացել են ֆուտբոլային վերլուծաբան, ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Արմեն Նիկողոսյանը և մարզական լրագրող Գրիգոր Ավետիսյանը:

«Մենք ահռելի աշխատանք ենք կատարել ծանոթագրությունների վրա և հիմա առաջարկում ենք գիրք, որը կարող են կարդալ բոլորը», - ասում է մարզական լրագրող Գրիգոր Ավետիսյանը:   



Գիրքը միայն Մեսսիի երկրպագուների համար չէ: Դյուրամարս հայերենով մատուցված գիրքը կհետաքրքրի նույնիսկ ֆուտբոլի հանդեպ անտարբեր ընթերցողներին: Սա մոտիվացիոն ձեռնարկ է, որտեղ իտալացի լրագրողը պատմում է Մեսսիի կյանքի դժվարությունների, ընտանեկան խնդիրների, կարիերայի վերելքների ու անկումների մասին:


Հետևեք   newmag-ին    Telegram–ում և    Instagram–ում