Մեսսին նոր հարցազրույցում խոսել է իր կյանքի երեք անբաժան թեմաների մասին՝ Ռեալից, ՊԱԺ-ից և Ռոնալդուից

November 26, 2021

ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիի կյանքը թեև միշտ ակտիվ լուսաբանում են մեդիաներն ու սոցիալական ցանցերը, սակայն նա անկեղծ ու ընդգրկուն հարցազրույցներով քիչ է հանդես գալիս: Օրերս նա բացառիկ հարցազրույց է տվել Marca պարբերականին: Ծավալուն զրույցի ընթացքում անդրադարձել է Մադրիդի «Ռեալին», Կրիշտիանու Ռոնալդուին, Սերխիո Ռամոսին, Կիլիան Մբապեին:

Ֆուտբոլային այս գերաստղը միշտ աչքի է ընկել իր անկեղծությաբ և օբեկտիվությամբ: Ըստ Մեսսիի, «Ռեալը» միշտ մրցունակ է: Համոզված է՝ թիմն անպայման կպայքարի Չեմպիոնների լիգայում հաղթելու համար, ինչպես «Ատլետիկոն»: Երկու թիմերն էլ շատ լավ գիտեն՝ ինչպիսի մրցակցություն է, ինչ պետք է անել հաղթելու համար. «Վստահ եմ՝ երկուսն էլ պայքար են մղելու»:

«Բարսելոնայի» մասին Մեսսին ավելի զուսպ է արտահայտվել: Ըստ նրա, թիմը վերակառուցման փուլում է, որտեղ գերակշիռ մաս են կազմում երիտասարդները. «Կարծում եմ՝ այսօր ավելի ուժեղ թիմեր կան, բայց դա չի նշանակում, որ հետագայում նրանք չեն կարողանալու պայքարել: Պետք է հաշվի առնել նաև Չավիի ժամանումը, ինչը մեծ ոգևորության առիթ է դարձել»:

Մեսիի ու Ռոնալդուի հարցազրույցների ընթացքում միմյանց մասին հարցերն անպակաս են: Գրեթե միշտ նրանց գնահատականները բարձր են. «Մանչեսթեր Յունայթեդը շատ ուժեղ թիմ է՝ հիանալի խաղացողներով: Ռոնալդուն լավ գիտեր թիմը, բայց դա եղել է այլ փուլում, իսկ հիմա հիանալի հարմարվել է: Հենց մեկնարկից նա գոլեր խփեց ու հարմարվելու խնդիր չունեցավ, դե, ինչպես միշտ:

Պրեմիեր լիգայում թիմն այնքան հզոր չէ, որքան մենք ենք պատկերացնում, սակայն այնտեղ շատ մրցակցային է. փոփոխություններ հաճախ են լինում. «Իմ և Ռոնալդուի միջև մրցակցությունը շատ գեղեցիկ շրջան էր: Մենք վայելում էինք յուրաքանչյուր պահ, երկրպագուները՝ ևս: Սա գեղեցիկ հիշողություն է, որ կմնա ֆուտբոլի պատմության մեջ»:

Մեսսին անդրադարձել է նաև իր և Սերխիո Ռամոսի մրցակցությանը: Ըստ նրա, Բարսելոնայի ու Ռեալի ավագներ լինելուց, մեծ թվով Կլասիկոներից հետո Մեսիին ու Սերխիո Ռամոսը հայտնվեցին միևնույն ճամբարում. «Որքան էլ մեր մրցակցությունը թեժ էր Կլասիկոներում, միշտ հարգել ենք միմյանց, ու ամեն ինչ անցյալում է: Այսօր իսկապես հաճելի է, որ նման թիմակից ունեմ: Նա հիանալի անձնավորություն է»:

Քչախոս, համեստ և ԶԼՄ-ների ուշադրությունից խուսափող գերաստղի մասին մինչև օրս ամենաանկեղծ, բացառիկ տեղեկությունները հավաքել է Լուկա Կայոլին ու զետեղել  «Մեսսի» գրքում: Newmag-ն այն հայերեն թարգմանել ու հրատարակել է: Հեղինակը կարողացել է բացառիկ հարցազրույցներ ունենալ ոչ միայն Մեսսիի խաղընկերների, այլև ծնողների ու ընկերների հետ։ Սա Մեսսիի և նրա ընտանիքի մասին ամենաամբողջական գրքերից մեկն է։