Բարաք Օբամա. «Միշտ պատրաստ եմ հաշվի նստել Միշելի հետ»

July 17, 2020

Երբ Ամերիկայի նախկին առաջին տիկին ու ոճի էտալոն Միշել Օբաման հրատարակեց «Միշել Օբամա. Իմ պատմությունը» գիրքը, ակնառու էր, որ այն միանգամից կհայտնվի բոլոր տների գրապահարաններում ու կգրավի բոլորի ուշադրությունը:

2018-ի նոյեմբերից գիրքը հրատարակվեց ու վաճառվեց 725 000 օրինակով ու դարձավ տարվա բեսթսելլեր:

Եվ հիմա, գիրքը, որը դետալ առ դետալ պատմում է Միշելի կյանքը, նրա ճանապարհը` մանկությունից դեպի Սպիտակ տուն, դարձել է բոլոր ժամանակների լավագույն հուշագրությունը: Բլումբերգը հայտնում է, որ հրատարակչությունը վաճառել է ավելի քան 10 միլիոն օրինակ: Հրատարակչության տնօրենն էլ խոստովանել էր. «Մենք հավատում էինք, որ այս գիրքն աշխարհի ամենահաջողված հուշագրությունը կդառնա»:

Գրքի շնորհանդեսից հետո նախկին առաջին տիկինը ամբողջ Միացյալ Նահանգներով գրքի շրջագայության գնաց, որի ընթացքում էլ գիրքը քննարկեց տարբեր հանրային դեմքերի հետ:

Մի միջոցառման ժամանակ Բարաքն անակնկալի բերեց կնոջն ու մի փոքրիկ բացահայտում արեց իրենց առաջին հանդիպման մասին:

«Ես երբեք չէի հանդիպել այդքան ուժեղ ու ազնիվ մարդու: Մեկը, ով շատ ամուր է, և ես գիտեի, որ միշտ պատրաստ եմ հաշվի նստել նրա հետ: Ես գիտեի, որ եթե նա լինի երեխաներիս մայրը, նրանք յուրահատուկ կլինեն...նա հենց այդ մեկն է:»