Գեղեցկության մրցույթին կարող են մասնակցել վիրահատված աղջիկները

May 22, 2019

Այս մրցույթներին այս տարի Հայաստանից մասնակցող աղջիկները դեռ պետք է ընտրվեն: Հուլիսի 9-ին Գյումրիում կկայանա «Միսս տիեզերք Արմենիան»: Մեկ շաբաթ անց՝ հուլիսի 15-ին Երևանում կկայան «Միսս աշխարհ Արմենիան»:
Գեղեցկության մրցույթների կազմակերպիչները հանրությանը կոչ են անում չծաղրել մասնակցող և հաղթող աղջիկներին: Դրա հետևանքով ավելի քիչ աղջիկներ են դիմում և ընտրելու մեծ հնարավորություն չի լինում:



Կարդացեք նաև.



«Միսս աշխարհ» մրցույթին մասնակցելու համար կարող են դիմել նաև սփյուռքից: Անցած տարի հայաստանը ներկայացրել է իրանահայ գեղեցկուհի:
Եվ ամենաուշագրավ մրցանակի մասին: «Միսս տիեզերք Արմենիա» մրցույթի եզրափակիչ անցած բոլոր մասնակիցները հնարավորություն կստանան անվճար սովորել Միացյալ Նահանագներում՝ Վիրջինիա նահանգի Հոլինս համալսարանում: Սա արվում է՝ գեղեցիկ ինտելեկտուալներին մրցույթ բերելու համար:


Հետևեք   newmag-ին    Telegram–ում և    Instagram–ում