Միտիո Կակու. «Կրթությունը այլևս չի հենվի հիշողության վրա»

November 6, 2015

Անցյալ տարի The New York Times թերթը Միտիո Կակուին կոչեց Նյու Յորքի ամենախելացի մարդկանցից մեկը: Ճապոնական ծագումով ամերիկացի ֆիզիկոսը մի շարք ուսումնասիրություններ է արել սև խոռոչների ու Տիեզերքի ընդլայման արագության մասին: Գիտնականը նաև մի քանի բեստսելերների («Անհնարինի ֆիզիկան»«Ապագայի ֆիզիկան»), BBC –ով  ու  Discovery-ով հաղորդումների  հեղինակ է: Վերջերս Միտիո Կակուն պատմել է, թե ինչպես է տեսնում կրթության ապագան:
Ձեր «Ապագայի ֆիզիկան» գրքում գրում եք, որ կրթության հիմքը կդառնան ինտերնետային տեխնոլոգիաները ու Google Glass-ի տիպի գաջեթները:  Էլ ի՞նչ գլոբալ փոփոխություններ կլինեն կրթության ոլորտում:
Ամենակարևորը, կրթությունը էլ չի հենվի հիշողության վրա: Շատ շուտով համակարգիչները ու Google Glass  ակնոցները կտրանֆորմացվեն, կդառնան փոքրիկ լինզաներ, որոնք հնարավորություն կտան բեռնել ամբողջ պահանջվող ինֆորմացիան:  Արդեն կան հավելյալ իրականության ակնոցներ, որոնք ունեն նման հնարավորություն: Այնպես որ, մեկ-երկու տարի հետո ուսանողները քննությունների ժամանակ հարցերի պատասխանները կարող են գտնել ինտերնետում: Բավական կլինի թարթել աչքը, և համապատասխան ինֆորմացիան կհայտնվի:  Մի կողմից պետք չի լինի ուղեղը ծանրաբեռնել անպետք գիտելիքներով, որոնց մի մասը, ինչպես ցույց  է տալիս պրակտիկան, չի օգտագործվում, մյուս կողմից էլ՝ մտքի ազատված ռեզերվները կզարգացնեն մտածելու, վերլուծելու, փաստարկելու ու, արդյունքում, ճիշտ որոշումներ ընդունելու ունակությունները:
-Այդ դեպքում, քննությունների ու դասախոսների իմաստն էլ է՞  կորում:
Միանշանակ, մենք ավելի անկախ կդառնանք: Մեր կյանքի համար մեծ պատասխանատվություն կկրենք, այնպես որ, պետք չեն լինի «վերահսկող օրգաններ»: Մարդիկ իրենք իրենց կրթված կլինեն, իսկապես կընկալեն, թե իրենց հատկապես ինչ գիտելիքներ են պետք: Իսկ եթե պետք լինի կոնսուլտացիա, նրանք կստանան դա, օրինակ «խելացի» պատից: Շատ շուտով արհեստական ինտելեկտի վրա հիմնված նման սարքերը կլինեն ամենուր՝ տանը, գրասենյակում, փողոցում: Բավական կլինի միայն մոտենալ պատին ու ասել. «Ես ուզում եմ խոսել կենսաբանության պրոֆեսորի հետ»: Այդ պահին պատին կհայտնվի գիտնականը ու կտա ամբողջ պահանջված տեղեկատվությունը: Այդ ծրագիրը նաև բժշկության, իրավագիտության, դիզայնի, հոգեբանության ու այլ ոլորտներում կգործի: Իհարկե, իրական մասնագետները, օրինակ, վիրաբույժները, պետք կլինեն, բայց պարզ խնդիրները հնարավոր կլինի լուծել վիրտուալ: Ինչ վերաբերում է ուսուցիչներին, նրանք այսօրվա ընկալմամբ  պետք չեն լինի:
-Մարդիկ կկարողանա՞ն անցնել ինքնակրթության, օնլայն կրթության:
Համալսարանական օնլայն կուրսեր արդեն կան: Դա, իսկապես, փայլուն գաղափար է: Իհարկե, դեռ շատ մեծ է  տոկոսը, երբ օնլայն ուսանողները թողնում են կրթությունը: Դրա պատճառն այն է, որ մարդիկ դեռ չեն սովորել աշխատել ինքնուրույն, «Միայն դու ես ու քո էկրանը» սկզբունքով, նրանք չունեն մեծ մոտիվացիա: Մյուս կողմից, օնլայն համակարգը նոր է միայն ծնվում, դեռ պետք է մշակել այն: Բայց այն զարգանում ու կատարելագործվում է շատ արագ: Առաջիկա 50 տարիների կրթությունը հենց օնլայնն է: Համալսարանները կպահպանվեն, բայց դրանք ավելի շատ վիրտուալ բուհեր կլինեն, որտեղ կրթության հիմքը կլինեն ամպային տեխնոլոգիաները: Նրանք, ովքեր կհաճախեն ավանդական կրթական հաստատություններ, կհամարվեն անհաջողականեր: Նրանց մասին կասեն.  «Ինքն իրեն չկարողացավ կառուցել իր կրթությունը»: