Վալերի Մանտոն մասնակցել է Սերժ Ավեդիկյանի «Վերադարձ Սոլոզ» ֆիլմի նախադիտմանը(տեսանյութ)

January 28, 2021

2021-ի հունվարին Newmag-ը ներկայացրեց ֆրանսիացի գրող Վալերի Մանտոյի «Ակոս» վեպը։ Մոտ երկու տարի ապրելով Ստամբուլում, շփվելով պոլսահայ մտավորական Հրանտ Դինքի հարազատների, գործընկերների հետ, ուսումնասիրելով պաշտոնական ու արխիվային նյութեր, Մանտոն Ֆրանսիա վերդառնալուն պես տպագրում է վեպը։ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության առաջարկով գիրքը թարգմանվեց հայերեն, որի թարգամանությունն ու հրատարակությունը վստահվեց Newmag-ին։ Գրքի շնորհանդեսին ներկա գտնվելու նպատակով մեկ շաբաթով Հայաստանում էր Վալերի Մանտոն, ով մասնակցեց մի շարք միջոցառումների, այդ թվում՝ ֆրանսահայ դերասան և ռեժիսոր Սերժ Ավեդիկայնի «Վերադարձ Սոլոզ» ֆիլմի նախադիտմանը։

Կինոմոսկվայի էկրանին բացառիկ կադրեր են ֆրանսահայ դերասան և ռեժիսոր Սերժ Ավեդիկյանի «Վերադարձ Սոլոզ» ֆիլմից: Սոլոզը Սերժ Ավեդիկյանի պապերի գյուղն է, որը Ստամբուլից 170 կմ հարավ է: Վավերագրական Ֆիլմի առաջին նկարահանումները կատարվել են առանց թուրքական կողմի թույլտվության՝ պատմում է Ավեդիկյանը. « Ես խոսում եմ ժողովրդի մասին, ոչ թե Էրդողանի, ոչ թե կառավարության, այլ այն ժողովրդի, որը փոխարինել է հայերին իրենց գյուղերում: Իմ պապիս գյուղի պատմությունն է»։

Իմ գիրքն էլ նվիրված է Հրանտ Դինքի հիշատակին. և՛ գրքում, և՛ ֆիլմում կարմիր թելի պես անցնում է Հրանտ Դինքի պատմությունը:

Ֆիլմի վերջին նկարահանումները տեղի են ունեցել 2020-ի դեկտեմբերին։ Մի գյուղում ապրող երեք սերունդների պատմության ներքո ռեժիսորը ցույց է տալիս այսօրվա Թուրքիայի պատկերը: Նախադիտումը Վալերի Մանտոյի «Ակոս» վեպի հայերեն հրատարակությանը նվիրված միջոցառումների շրջանակում է` Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության նախաձեռնությամբ։

Ֆրանսիացի գրող-լրագրողը վաղուց է ծանոթ Ավեդիկյանի աշխատանքներին. «Ես տեսել եմ Սերժ Ավեդիքյանի նախկին ֆիլմերը և պատկերացում ունեմ, թե ինչ ֆիլմ է լինելու: Իմ գիրքն էլ նվիրված է Հրանտ Դինքի հիշատակին. և՛ գրքում, և՛ ֆիլմում կարմիր թելի պես անցնում է Հրանտ Դինքի պատմությունը: Իմ գիրքն այն հերոսի մասին է, որը մեկ տարի ապրում է Թուրքիայում և այն մարդկանց, որոնց ներկայացնում եմ գրքում»։

Կարդացեք նաև

Ֆիլմում ու գրքում  ներկայացված մարդիկ պայքարում են Էրդողանի կառավարության դեմ: Այդ մարդկանց ցանկությունը մեկն է՝ ապրել խաղաղ: Հրանտ Դինքը այդ հավաքական ուժի խորհրդանիշն է: Ըստ Ավեդիկայնի, Վալերի Մոնտոյի գիրքը կարծես երևակայական է, իսկ ֆիլմը՝ վավերագրական։ «Վերադարձ Սոլոզը» կթարգմանվի հայերեն և մեծ էկրանին կլինի 2021-ի ապրիլի սկզբին: