Այս գիրքը հերոսի վերելքի մասին է...դեպի առասպել ու լեգենդ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

September 18, 2019

newmag-ը հրատարակել է «Մուհամեդ Ալի. Աշխարհի արքան» սպորտային բեսթսելլերը: Այն ներկայացնում է Ալիի անցած ճանապարհը՝ Լուիսվիլի, Կենտուկիի մարզադահլիճներից մինչև Սոնի Լիստոնի և Ֆլոյդ Պատերսոնի հետ պատմական մրցամարտեր:


Սպորտային բեսթսելլերի վրա աշխատանքը տևել է ավելի քան մեկ տարի։ Այն հայերեն թարգմանել է Լիանա Զաքարյանը: Սա թարգմանչի՝ սպորտային գրականություն թարգմանելու 4-րդ աշխատանքն է: Մինչև այդ նա թարգմանել էր newmag-ի հրատարակած «Ռոնալդու», «Մեսիի» և «Նեյմար» գրքերը:



«Ի տարբերություն նախորդների, որը ֆուտբոլային բովանդակություն էր հիմնականում, այստեղ արդեն բռնքամարտին վերաբերող բովանդակություն, տերմինաբանություն, փաստեր և այլն, որը նախապես պետք է ուսումնասիրել՝ հայերեն ճիշտ վերաձևակերպելու համար: Հայերեն բովանդակությունը բռնցքամարտի վերաբերյալ շատ քիչ էր: Այս առումով բարդ էր», - ասել է գրքի թարգմանիչ Լիանա Զաքարյանը



Այս գրքի թարգմանությունը Լիանա Զաքարյանի համար սպորտի նոր աշխարհ բացահայտելու հնարավորություն էր: Ուսումնասիրել է բռնցքամարտի աշխարհի չեմպիոնի կենսագրությունը, դիտել նրա բոլոր մենամարտերը: Գրքում մանրամասն նկարագրվում է Ալիի առաջին մենամարտը, ռինգում նրա հաջող հարվածներն են ու թե ինչպես հաղթեց Սոնի Լիսթոնին:



«Քանի որ Լիսթոնը չէր կարող հաղթել Ալիին, այնպես անում, որ Ալիի աչքերին թույն են քսում, որ մարտի կեսից Ալին չկարողանա կռվել ու պարտվի: Այս տեսարանը շատ սիրուն նկարագրվում է, թե ինչպես են մարզչի հետ միասին հաղթահարում և ի վերջո Ալին հաղթում է», - ասել է գրքի թարգմանիչ Լիանա Զաքարյանը





newmag-ում կարդացեք.





Ալիի մասին գրքերը շատ են, սակայն ոչ ոք չի կարողացել Դեյվիդ Ռեմնիքից ավելի վառ, դրամատիկ ու խորապես նկարագրել Ալիին և նրա ժամանակաշրջանը: Գրքի խմբագիր Գնել Նալբանդյանի խոսքով, սա գիրք է ռասսայական խտրականության և դրա դեմ Ալիի պայքարի մասին: Ալին 60-ականներին դարձավ սեգրեգացիայի դեմ պայքարի ամենաբարձր ձայներից մեկը:



«Ամերիկյան իրականությունը հնչում է հայկանան նրբերանգներով, էդ իհարկե չի նշանակում, որ տերմինները մենք փոխել ենք և հայացրել, ամենևին, որոշներ տերմիններ բնականաբար պահպանել ենք, խոսքը զուտ սպորտային, զուտ բռնքամարտյին տերմինների մասին է, օրինակ ասենք, «օպերկոտները», դրանք բնականաբար պահպանել ենք, կամ «գոնգը», պահպանել ենք, կարող էինք փոխել «զանգը խփեց», բայց մենք պահպանել ենք «գոնգը խփեց» արտահայտությունը, որովհետև դա շատ ավելի հարազատ է հայ ընթերցողին», - ասել է գրքի խմբագիր Գնել Նալբանդյանը



Հատուկ հայ ընթերցողի համար newmag-ի հրատարակչական թիմը կատարել է 200-ից ավելի ծանոթագրություն՝ հնարավորություն տալով հասկանալ Ալիի ժամանակաշրջանը, բռնքամարտը և այն տերմինները, որոնք հեղինակը կիրառել է: Հայերեն տարբերակում թարմացվել է գրքում ամփոփված վիճակագրությունը:



«Մենք թարմացրել ենք վիճակագրությունը, այն հասցնելով մինչև 2019 թվականը:», - ասել է գրքի վերիֆիկանտ Գրիգոր Ավետիսյանը



Սպորտային բեսթսելլերի հայերեն հրատարակությանն աջակցել է Բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիան: Նախագահ Արթուր Գևորգյանի խոսքով, Ալին, օրինակ` էր՝ թե ինչպես կարելի է հաջողել սպորտում, շատ փող վաստակել եւ այդ ամենին զուգահեռ մնալ համեստ անհատականություն:



«Գիրքը մեզ հնարավորություն է տալիս է ճանաչել այդ անձի մեծությունը. Ալին ոչ միայն ռինգում էր հաղթում, այլ հաղթեց ամբողջ աշխարհին, շատ բան փոխեց մարդկային հարաբերություններում: Պետք է հիշենք, որ դա այն ժամանակներն էին, երբ սևամորթ լինելը խնդիր էր: Որքան էլ, որ Ալին օլիմպիկ չեմպիոն դարձավ միացյալ նահանգների համար, ոսկե մեդալ բերեց, միևնույն է՝ ինչքը չէր ընդունվում հասարակությունում», - ասել է Բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանը



Այս գիրքը ոչ միայն ու ոչ այնքան ուժեղ մկանների, այլ ամուր կամքի, անկոտրում ոգու և անարդարության դեմ պայքարող մարդու մասին է։ Մարդ, որ դարձավ 20-րդ դարի ամենաճանաչելի դեմքերից մեկը, որն իր կենդանության օրոք արդեն լեգենդ էր և որի կենսագրությունը միահյուսվել է համաշխարհային պատմության հետ։ Այս գիրքը հերոսի վերելքի մասին է...դեպի առասպել ու լեգենդ։






Հետևեք newmag-ին Telegram–ում և Instagram–ում