Սկանդալային տղայի նոր սագան. Նեյմարը մնո՞ւմ է ՊՍԺ-ում, գնում Ռեա՞լ, թե՞ Բարսա

July 17, 2019

Իր ամբողջ կարիերայի ընթացքում սկանդալների մեջ հայտնված Նեյմարը դարձյալ սպորտային առաջատար պարբերականների գլխագրերում է: Նեյմարը հայտարարել է, որ իրեն երջանիկ չի զգում Փարիզում եւ ցանկանում է վերադառնալ Իսպանիա:


Նեյմարի վերաբերյալ 10 փաստերից մեկում ասվում է, որ տրանսֆերային սկանդալների պատճառով՝ Google-ում Neymar scandals գրությունը որոնելիս հայտնվում է մոտ 4 միլիարդ էջ:


Եթե որոնման համակարգում փոխում ենք ընդամենը մեկ բառ՝ Neymar transfer, գտնված էջերի թիվն անցում է 65 միլիարդը:


Ամռան սկզբում հավանական ուղությունը Մադրիդն էր, որտեղ Ռեալն էր պատրաստում փողերը: Սակայն արքայական ակումբն արդեն 303 մլն եվրո ծախսել է ու եւս մեկ հնչեղ տրանսֆերի դեպքում ակումբը կտունգանվի: Այդ տարբերակն Իսպանիայում բացառեցին:




Կարդացեք նաև. 





Ակտիվացավ Բարսան, որը ցանկանում էր դարձյալ տեսնել Մեսսի-Նեյմար-Սուարես եռյակը: Սակայն այս պարագայում առաջ եկան ՊՍԺ-ի պայմանները՝ ճիշտ 222 մլն եվրո. այնքան՝ որքան վճարել է փարիզյան թիմը Բարսային: «Խելագա՞ր եք»,- ասացին Կատալոնիայում եւ փակեցին թեման:


Ավելի էժանով Բարսայում հայտնվեց Աթլետիկոյի առաջատար Անտուան Գրիզմանը: Ակումբի նախագահի արձագանքից հետո բոլորը մոռացան Նեյմարի վերադարձի մասին. այս ամռանը տրանսֆերը քիչ հավանական է,- ասել է Բարտոմեուն:


Սկանդալային բրազիլացին շարունակում է դժբախտ կարիերա վարել Փարիզում ու ընեկել է երկու քարի արանքում. վերադառնա՞լ սիրելի Բարսելոնա, թե՞ երազանքների ակումբ Ռեալ: Նեյմարը լավ է հասկանում, որ առանց այս տարբերակներից որեւէ մեկի, չի կարող հասնել իր երկու գլխավոր նպատակներին. հաղթել ՉԼ-ում եւ նվաճել Ոսկե գնդակը:




Հետևեք newmag-ին  Telegram-ում և  Instagram-ում։