Newmag Book Club. Նոր նախագիծ գրքասերների համար (տեսանյութ)

March 31, 2021

Ուշադրություն՝ Newmag֊ը սկսում է նոր նախագիծ։ Եթե ընթերցանությունն առօրյայիդ պարտադիր մասն է, գիրքն՝ անբաժան ընկերը, ուրեմն հենց քեզ ենք փնտրում։ Արի՛, ընթերցի՛ր ու պատմի՛ր, եթե ստացվեց, ապա Newmag Book Club-ի թիմում կհայտնվես։ Մեր նոր նախագիծը գրքասերների համար է։

Սիրո՞ւմ եք կարդալ։ Ուզո՞ւմ եք գրել կամ խոսել ձեր կարդացած գրքերի մասին։

Միացե՛ք Newmag Book Club-ին։

Մենք փնտրում ենք 10 գրքասեր բլոգերի։

Այդ 10 գրքասեր բլոգերներին նվիրելու ենք մեր նոր գրքերը։ Բայց մի պայմանով․ նրանք պետք է կարդան ու կարծիք հայտնեն իրենց բլոգում/վլոգում կամ արձագանքեն գրախոսության, ռեցենզիայի, էսսեյի տեսքով։

Եթե ակտիվ լսարան ունեք սոցցանցերում, սիրով ընթերցում եք, հաճույքով տարածում, ապա դարձեք Newmag-ի բեսթսելլերների առաջին ընթերցողը։

Ձեր բոլոր դիտարկումները, մտահղացումներն ու առաջարկներն էլեկտրոնային փոստով ուղարկեք [email protected]ին։