Newmag-ի հրավերով Հայաստան է ժամանել արգենտինահայ գրող Մագդա Թախտաճյանը

February 21, 2023

Հայաստան է ժամանում արտասահմանյան ամենահայտնի գրողներից Մագդա Թախտաճյանը:

Առաջին անգամ Newmag-ը գրողին ներկայացրել է փետրվարի 18-ին՝ Ձմեռային փառատոնին: Այդ օրը տեղի է ունեցել նրա գրքի շնորհանդեսը, ինչպես նաև գրողը մասնակցել է պանելային քննարկման: 4 հայտնի բեսթսելլերի հեղինակի գրքերը թարգմանվել են տարբեր լեզուներով, սակայն ոչ երբեք հայերեն: Մագդա Թախտաճյանը հենց այդ նպատակով էլ ժամանել է հայրենիք և առաջիկա երկու շաբաթը մասնակցելու է «Ռոջավա» վեպի գրքարշավին:

Մինչև Հայաստան ժամանելը Մագդա Թախտաճյանը ստացել է ՀՀ քաղաքացիություն։ Ծնվել է հենց Բուենոս Այրեսում, արգենտինահայերի 3-րդ սերնդի ներկայացուցիչ է: Տարիներ առաջ թողել է լրագրողական կարիերան ու սկսել ստեղծագործական բուռն փուլ: Արգենտինահայ գրողի առաջին գիրքը հրատարակվել է 2016-ին, որը նվիրված էր հեղինակի՝ Ցեղասպանությունից փրկված տատիկի պատմությանը: Թախտաճյանը հեղինակել է նաև «Ալմա Արմենիա», «Արցախ» վեպերը: Այս գործերը համարվում են եռագրություն, բայց դրանք կարելի է ընթերցել նաև որպես առանձին ստեղծագործություններ:

«Ռոջավա» վեպը գրողի ընկալմամբ ավելին է, քան պարզապես զինված հակամարտությունը նկարագրող գիրք: Սա պատմություն է կանանց մասին, որոնք պայքարում են աշխարհի ամենավտանգավոր ահաբեկիչների դեմ ու դա անում են դիմահարդարված, փայլեցված եղունգներով, հրացանը ձեռքին և մազերն արձակած: Մագդան ընդգծում է, որ այս կանանց զինված պայքարը նաև պատրիարխալ հասարակության դեմ է: Իրենց հեղափոխական դիմադրությամբ փորձում են քանդել այն հասարակարգը, որտեղ ստացել են դաստիարակություն ու որը վաղուց արդեն ապականվել է:

«Ռոջավա» վեպի գրքարշավի մասին առավել մանրամասն կարող եք կարդալ այստեղ։