Ինչպես նիհարել Ամանորի տոներից հետո

January 4, 2017

Ամանորի տոներին  ավելորդ քաշ հավաքած կանանց մեծ մասը ցանկանում է անմիջապես ազատվել ձեռք բերած կիլոգրամներից: Տարածված սխալներից մեկն այն է, որ ընտրում ենք հնարավոր ամենախիստ դիետան: Օրգանիզմը, կարճ ժամանակահատվածում որոշակի քանակով կիլոգրամներ կորցնելիս, իսկական սթրես է ապրում և ձգտում է արագորեն լրացնել քաշի պակասը: Դրան նպաստում են նաև նոր տարվան հաջորդող տոները, «սթրեսային» դիետայի շնորհիվ նույնիսկ նորմալ սնվելիս կարելի է գիրանալ:
Տոներից հետո ճիշտ դիետան ենթադրում է ոչ թե ավելորդ քաշից արագ ձերբազատում, այլ սահուն նիհարեցում: Դրա համար բավական է բացառել սննդակարգից բարձր կալորիականությամբ սննդամթերքները.


  1. Կենդանական ծագման ճարպերը

  2. Հրուշակեղենը և խմորեղենը

  3. Ալկոհոլը

  4. Օսլա պարունակող բանջարեղենը

  5. Ճարպոտ միսը


Սննդակարգի հիմքը պետք է կազմեն`

  1. Անյուղ միսը, ձուկը

  2. Շիլաները

  3. Անյուղ կաթն ու կաթնամթերքը

  4. Մրգերը, բանջարեղենը

  5. Սեվ հացը

  6. Բուսական յուղը


Սննդի մեջ աղը մինիմալ պետք է լինի: Մթերքները կարելի է խաշել, գոլորշու վրա եփել, շոգեխաշել: Օրվա ռացիոնի կալորիականությունը չպետք է գերազանցի 1800­2000 կկալը: Դիետան կարելի է համալրել կանոնավոր ֆիզիկական վարժություններով:
Ամանորից հետո դիետայի մոտավոր ճաշացանկը.
Առաջին նախաճաշ. դիետիկ շիլա և գազարի աղցան՝ շատ քիչ ձիթապտղի յուղով, ինչպես նաև գրեյպֆրուտ (նարինջ, խնձոր) և ոչ քաղցր թեյ կամ սուրճ:
Երկրորդ նախաճաշ. թթու կաղամբով աղցան՝ բուսական յուղով, մի կտոր հավի միս (որպես տարբերակ խաշած ձու) և մրգային հյութ՝ առանց շաքարի:
Ճաշ. բանջարեղենային ապուր, կանաչ խնձոր (կիվի, նարինջ) և գազարի հյութ՝ մեկ կաթիլ բուսայուղով: Ընթրիք. ծովամթերք կամ ձուկ, ինչպես նաև բանջարեղենային ռագու, կանաչ խնձոր և քաղցր թեյ:
Քնելուց առաջ. անյուղ կեֆիր:
Մասնագետները խորհուրդ են տալիս զանազանություն մտցնել դիետիկ մենյուի մեջ, այլ ոչ թե ամեն օր օգտագործել միևնույն կերակրատեսակները: Այսպես, բանջարեղենային ապուրին կարող է փոխարինել դիետիկ բորշը՝ լոբով, ցանկալի է առանց կարտոֆիլի: Դուք կարող եք պատրաստել նաև ապուրներ ցածր յուղայնությամբ կաթով: Միակ պայմանը՝ կալորիաների մշտական հսկողությունն է:
Աղբյուրն՚ այստեղ