Երևանի երեք ամենահին մեքենաները

May 22, 2017

Երկրորդ համաշխարհային պատերազմով անցած, 1934թ-ի արտադրության ավստրիական «Շտայռը» (Steyr) Հայաստան է բերվել 1984թ-ին Ստանլինգրադից:  Պատերազմ տեսած մեքենան այժմ «դերասանական» գործի է անցել, երբեմն էլ հարսանիքների է մասնակցումում:


«Շտայռ» (Steyr) ընկերությունը ստեղծվել է 1864թ. Ավստրիայում: 50 տարի զբաղվել է ատրճանակների արտադրությամբ: Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո, ըստ «Վերսալի պայմանարիը», Ավստրիային արգելվեց զենք արտադրել, և ընկերությունը փոխեց գործունեության ուղղությունը՝ անցնելով ավտոմեքեմեքենաների արտադրության:

 

ԶԻՍ-110-ը առաջին սովետական հետպատերազմական արտադրության ավտոմեքենան է, համարվել է բարձրագույն (ներկայացուցչական) կարգ: Դրա արտադրությունը սկսվել է 1945 թվականին:



1948թ. արտադրության «Պոբեդան», կարծես, նոր է դուրս եկել գործարանից: Այն երևանցի Ռազմիկ Մարգարյանի ռետրո մեքենաների հավաքածուի նմուշներից է:


«Բոլոր մասերն իրենն են, ոչ մի ավել բան չկա վրան: Երբ ուզեք, որտեղ ուզեք, իմ «Պոբեդան» կտանի տեղ կհասցնի, միշտ պատրաստի վիճակում կանգնած է»,- ասում է Ռազմիկ Մարգարյանը:

Հին մեքենաների նկատմամբ սերը մասնագիտությամբ մեխանիկ Ռազմիկ Մարգարյանի մոտ վաղուց է առաջացել և տարիների հետ միայն ամրապնդվել է. «Ես հին մարդ եմ , հին էլ մեքենաներ եմ սիրում: 1950թ. Մոսկվիչ ունեմ, 1968թ. Վոլգա, 1953թ. ԶԻԼ, 1977թ. Մերսեդես… Որպես հիմնական փոխադրամիջոց Մերսեդեսն ենք քշում, բայց մյուս մեքենաներն էլ չեմ կարողանում վաճառել՝ ամեն մեկի հետ կյանքիս մի կարևոր էջ է կապված»:

Հեղինակ` Տաթևի Սարգսյան


JAMnews