[Ընթերցողի կարծիք] Քովիդի ժամանակ ու Քովիդի մասին. ինչով է հետաքրքիր «Համավարակ» գիրքը

June 24, 2021

2020-ի փետրվարի վերջին պարզվեց, որ Իտալիան աշխարհի ամենավարակված երկիրն է Չինաստանից հետո: Մարտն ու ապրիլը դարձան դժոխային ամիսներ ամբողջ երկրի համար: Հենց այդ ժամանակ էլ Իտալիայում իր տանը մեկուսացած գրող Պաուլո Ջորդանոն որոշեց գրել գիրք կորոնավիրուսի մասին»: Ընդամենը ամիսներ անց Newmag-ը հայերեն հրատարակեց հայերեն թարգմանությունը: Գրքի մասին իր կարծիքն է գրել Newmag Book Club-ի անդամ բլոգեր Յուլիա Վեքիլյանը:

Առաջին անգամ գրքի վերնագիրը ընթերցելիս մտածում էի՝ լավ, ի՞նչ նոր բան կարելի է ասել այս թեմայով։ Պարզվում է՝ դեռ շատ մտածելու առիթներ կան կորոնավիրուսի համավարակի հետ կապված, որոնք այժմ մոռացության են մատնվել։ Սակայն պետք է հիշել, որ ավելի հեշտ է կանխել հիվանդությունը, քան այն բուժել:



«Համավարակ» գրքում ներառված են երիտասարդ իտալացի հեղինակ Պաոլո Ջորդանոյի ընթացիկ նոթերը՝ գրված կարանտինի ժամանակ համավարակի վերաբերյալ։ Գրքում շոշափվում են կարևոր թեմաներ, օրինակ՝ մարդկությունը և բնությունը որպես բարդ էկոհամակարգ։ Որքան աճում է մարդկային ցիվիլիզացիան այդքան նվազում և ոչնչացվում են կենդանիների բնակավայրերը և նրանց համար անհրաժեշտ ռեսուրսները, որի արդյունքում տարբեր կենդանիներ և միկրոօրգանիզմներ նույնպես «ստիպված» են լինում նոր տարածքներ ներխուժել և փնտրել գոյատևման նոր ռեսուրսներ, ինչպես եղավ հենց կովիդի դեպքում:

Ինչպե՞ս որպես օգտատերեր մենք կարող ենք ադապտացնել մեր վարվելակերպը և սովորությունները, որպեսզի նվազեցնենք շրջակա միջավայրի վրա վատ ազդեցությունը և կանխենք հնարավոր համաճարակներն ու աղետները:

Հեղինակը իր նոթերի մեջ համադրում է իր մտքերը և մաթեմատիկան, քանի որ մասնագիտությամբ նա մաթեմատիկոս և ֆիզիկոս է։ Նա քննարկում է արդիական խնդիրներ և խոսում գիտության թերացումներից:

Կարդացեք նաև

Արդյունքում՝ առաջանում է կարևոր հարց` ինչպե՞ս որպես օգտատերեր մենք կարող ենք ադապտացնել մեր վարվելակերպը և սովորությունները, որպեսզի նվազեցնենք շրջակա միջավայրի վրա վատ ազդեցությունը և կանխենք հնարավոր համաճարակներն ու աղետները:

Յուլիա Վեքիլյան