#60 Վլադիմիր Պոզներ. Իմ տարիքը իմ էքսկլյուզիվն է

October 30, 2015

newmag / շապիկ #61 Բեռնար Վերբեր. Աստված հրաշալի սցենարիստ է


newmag / շապիկ  #62 Նաստասյա Կինսկի. Երևանցի` 7 օրով





- Իսկ Նեթանյահուի հետ հետաքրքիր էր:
- Լինում են հաջողված ու չստացված հարցազրույցներ: Ես կարծում եմ, որ չստացվածներից էր, օրինակ, հարցազրույցը Միխայիլ Ժվանեցկու հետ: Թվում էր՝ անհնար է, բայց չստացվեց: Իվան Ուրգանտի հետ չստացվեց հարցազրույցը, չնայած նա իմ մտերիմ ընկերն է: Գուցե հենց դա էր պատճառը, որովհետև մտերիմ ընկերոջը բարդ հարցեր տալ կարծես չի ստացվում:
- Հեռուստատեսությունում քիչ են երկարաբնակները: Ամերիկյան «Comedy Central» հեռուստաալիքով հեռարձակվող ու ԱՄՆ-ում մեծ ժողովրդականություն վայելող «The Daily Show»-ի հաղորդավար Զոն Ստյուարտը որոշել է հեռանալ, քանի որ հոգնել է: CNN-ի նախկին մեկնաբան Լարի Քինգին ուղղակի ազատեցին աշխատանքից, ավելի շուտ՝ չերկարացրեցին պայմանագիրը: Ո՞րն է Ձեր հեռուստաերկարակեցության գաղտնիքը. Դուք լավ հարաբերություննե՞ր ունեք Կոնստանտին Էռնստի հետ:
- Ո՛չ, Էռնստի հետ լավ հարաբերությունները սկսվել են մեկ-երկու տարի առաջ: Խնդիրը հարաբերությունը չէ: Խնդիրն այն է, թե դու՝ որպես հեռարձակող, պե՞տք ես այդ հեռուստատեսությանը` հեղինակության համար, գովազդի համար, որքա՞ն ես համապատասխանում, որքա՞ն լսարան ես հավաքում, կարո՞ղ ես դառնալ այդ հեռուստատեսության դեմքը: Թեև ես այդ հեռուստատեսության հաստիքային աշխատողը չեմ, բայց, այդուհանդերձ, այդ ալիքի դեմքն եմ: Հեռուստատեսային երկարակեցության գաղտնիքն էլ երևի բացատրվում է հենց անձնական հետաքրքրությամբ. Իսկ անձամբ քեզ հետաքրքի՞ր է, դու դեռ ցանկանո՞ւմ ես, քո հեռուստաքաղցը բավարարվա՞ծ է, թե՞ դու արդեն կշտացել ես: Եթե կշտացել ես, վերջ, արդեն ավարտվել ես: Բայց հարցն այն է, որ ինձ երկար ժամանակ եթեր չէին թողնում, ես հեռուստաէկրաններին հայտնվել եմ ԽՍՀՄ-ի ժամանակ, երբ 52 տարեկան էի: Իսկ մինչև այդ ես դրսի համար էի աշխատում, պրոպագանդայի համար: Երկրի ներսում ես չկայի, և գուցե այդ պատճառով ես մինչև հիմա ցանկանում եմ, ինձ հետաքրքիր է, ես դեռ չեմ կշտացել: Եվ հետո՝ ես որոշակի հեղինակություն ունեմ, և մարդիկ, որոնք իմ ընկերները չեն (իսկ այդպիսիք բավական շատ են), ստիպված են խոստովանել, որ ես կողմնապահ չեմ: Ես փորձում եմ առավելագույն օբյեկտիվություն: