Ինչպես հարցազրույց վերցնել նախագահից, երբ դա հնարավոր չէ

February 6, 2017

Երկրի ղեկավարները հարցազրույց տալիս են հաճախ կամ հազվադեպ, մի քանի լրագրողի կամ բացառիկ, ուղիղ եթերում կամ ձայնագրված, բայց նրանք միշտ տալիս են այն ժամանակ, երբ գիտեն այդ մասին: Իսկ արդյո՞ք հնարավոր է հարցազրույց` առանց պայմանավորվելու:
Իհարկե հնարավոր է, և դա եղել է բազմաթիվ անգամներ: Ուղղակի, կան մանրամասներ ու նյուանսներ, որոնք պետք է իմանալ նախօրոք:
Նախագահները, սովորաբար արտահերթ կամ չպլանավորված հարցազրույց տալիս են, երբ գտնվում են շենքից դուրս, կամ ինչպես Կրեմլում են ասում «на полях»: Հայաստանի դեպքում, ամենահաճախակին` դա մարզային այցերի ժամանակ է:
Ավելին, գրեթե բոլոր նախագահները այդ այցերի ժամանակ միշտ նախապատվությունը տալիս են մարզային լրագրողներին` պնդելով, թե մայրաքաղաքայինների հետ շփվում են, այդ պատճառով, թող տեղի համայնքի կամ մարզի ԶԼՄ-ները հարցեր ուղղեն:
Բացի այդ, մեծ միջոցառումների ժամանակ, հատկապես ցուցահանդեսների, միջպետական հավաքների, մեծ համերգների ժամանակ նախագահը երբեմն կարող է շեղվել նախապես ծրագրված օրակարգից, շփվել մասնակիցների հետ, գնալ այլ ճանապարհով:
Հենց այդ ժամանակ է, որ հնարավոր է մոտենալ: Բայց երկրի առաջնորդները սովորաբար կարգապահ են արարողակարգային կոնտակտները պահպանելիս: Եվ դժվար մոտենան և արձագանքեն ԶԼՄ-ի ներկայացուցչի, եթե չեն ճանաչում:
Հետևաբար, անհրաժեշտ է, որ լրագրողը լինի կամ հայտնի կամ նախագահական «փուլից», այսինքն ծանոթ դեմք:
Եվս մեկ դետալ. նախագահները մարդիկ են, որ կարող են ունենալ և լավ տրամադրություն և լինեն անտրամադիր: Հետևաբար, պետք է հասկանալ, թե որ դեպքերում հնարավոր է մոտենալ: Նույն հարցին կարող է պատասխանել տարբեր կերպ` նայած, թե ինչ հանգամանքներում է տալիս, ինչ տրամադրությամբ:
Այսպիսով, ցանկանում ե՞ք նախագահից հարցազրույց, ապա


  • Ընդգրկվեք նախագահական «pool»,

  • Եղեք այնտեղ, որտեղ թվում է, թե անհետաքրքիր միջոցառում է,

  • Կոնտակտի մեջ մտեք երկրի առաջնորդի հետ:


Փորձը ցույց  է տալիս, որ երբեմն հենց այդպիսի չպլանավորված հարցազրույցներն են ամենաանկեղծը, երբեմն` ամենաքննարկվողը: Այդ դեպքում, ինչո՞ւ չփորձել:
Ի դեպ, հուսով եմ հասկանալին է, որ այն, ինչ նկարագրեցի` նշանակում է որոշակի առումով պայմանավորվածության խախտում: Թեկուզ Նախագահականի լրատվականի հետ: Հետևաբար, պատրաստ եղեք նաև դրան, չէ որ ամեն ինչ իր գինն ունի: