Newmag Summer Fest-ի ամենագունեղ անականկալները Printing-ից (տեսանյութ, լուսանկարներ)

August 26, 2022

Արդեն մի քանի տարի է, ինչ Newmag-ն ու Printing-ը գործակցում են միմյանց: Ամենագունեղ աքսեսուարները՝ նորաձև ու տարբերվող, փառատոնից փառատոն դարձել են ամենասպասված անակնկալները գրքասերների համար: Այս ամառային գրքատոնին ներկայացրել էինք սթիքերների երկու սեթ:

Շնորանդեսներին ու փառատոններին Newmag-ը գրքերից բացի ներկայացնում է նոր աքսեսուարներ: Դրանց դիզայնը Սոֆի Մարգարյանինն է, կատարումը՝ Printing տպարանինը: 

 

Հրատարակչությունն ամենագրքոտ սթիքերները փառատոններին նվիրում է այցելուներին: 

                                                                     

«Գրքախառնվենք», «Ես մի շնչով կարդացող եմ», «Սերը սուտ չի, գիրք կարդացե՛ք»՝ ինքնատիպ բովանդակությամբ մեր սթիքերները շուտով հասանելի կլինեն նաև մեր կայքում՝ newmag.am, և ընթերցասերները կարող են պատվիրել գրքերի հետ միասին: