Սովորություն, որը մեզ խանգարում է ավելի շատ կարդալ

May 22, 2019

Ո՞րն է խնդիրը


Բիոքիմիկ Էյփրել Թրոյսթերն ասում է. «Երբ մենք վերադառնում ու սկսում ենք կարդալ գրքի հին էպիզոդներն ու գլուխները, մենք ընկնում ենք գրքի ռիթմից ու կորցնում ենք տեքստի ընդհանուր կառուցվածքը: Այնպես որ, ամբողջական նյութը լիարժեք հասկանալու փորձերը կարող են միայն վատացնել իրավիճակը»: Բացի այդ, մեր ուղեղն ընտելանում է անվերջ ընթերցանությանն ու իջեցնում է կենտրոնացվածությունը. ինչո՞ւ հիշել մի բան, եթե կարելի է անհրաժեշտության դեպքում այն նորից ու նորից կարդալ: Չկա ավելի վատ բան, քան հետ թերթել մի քանի էջ ու փորձել ճշտել այս կամ այն տերմինի իմաստը կամ էլ հեղինակի կարևոր մտքերից մեկը հիշել: Բոլոր փորձագետները համաձայն են, որ իսկական գրքամոլ դառնալու համար պետք է վստահ լինել, որ բանալի բառերն ու կարևոր իմաստը չեն մոռացվի: Իսկ նրանք, ովքեր ցանկանում են կարդալ ավելի շատ ու ավելի լավ, կարևոր է ֆիքսվել տեքստի վրա ու փորձել հասկանալ գրքի ընդհանուր իմաստը` մի քանի դետալներ կարևորելով:


Ի՞նչ անել


Lifehacker.com-ի հեղինակ Պատրիկ Ալլանն ասում է.



«Ընթերցանությունը պետք է հաճույք լինի, որը միևնույն ժամանակ օգտակար և ուրախալի կլինի, այլ ոչ թե ծանրություն ու դժվարություն»: 



Սա շատ կարևոր է հատկապես այն ընթերցողների համար, որոնք սովորության համաձայն անընդհատ հետ են գնում ու նորից անդրադառնում տեքստին: Նոր գիրք սկսելիս, համոզված եղեք, որ այն ձեզ համար շատ հետաքրքիր է: Գրքի թեման պետք է ոգեշնի ձեզ ու գրավի դեռ այն ժամանակ, երբ դուք նույնիսկ չեք սկսել ընթերցանությունը: Եվ բոլորովին կարևոր չէ` ինչի մասին է այն: Ազատվեք յուրաքանչյուր շեղող ֆակտորից: Սկսենք հեռախոսից. առաջին հերթին անջատեք այն ու տարեք հարևան սենյակ: Եթե թեման բարդ է ու հագեցած անհասկանալի տերմիններով, դրան նույնպես լուծում կգտնվի. վերցրեք նոթատետր ու գրիչ և գրի առեք կարևոր մտքերն ու արտահայտությունները: Մի շտապեք ու չափազանց ծանր նշաձողեր մի սահմանեք ձեզ համար: Գրքից 1000 տոկոսանոց ինֆորմացիա քաղելն անօգուտ ժամանակի կորուստ է, և բոլորովին կարիք չկա սրտնեղելու` եթե ոչ վաղ անցյալում կարդացածը չեք հիշում:


Պարզապես բավականություն ստացեք ընթերցանությունից ու խրախուսեք ինքներդ ձեզ անգամ ամենաչնչին առաջընթացի դեպքում:


Ահա այսպիսի ընթերցանությունն է ձեզ համար մաքսիմալ օգտակար դառնում:


bestseller




Հետևեք   newmag-ին    Telegram–ում և    Instagram–ում