[Ընթերցողի կարծիք] «Լռակյաց հիվանդի» մասին. Մեղքը վերաբերում է անցյալին, պատասխանատվությունը՝ ներկային

July 5, 2021

2019-ը թվականին լույս տեսած «Լռակյաց հիվանդը» գիրքը դարձավ ոչ միայն այդ, այլև վերջին երկու տարիներին ամենաշատ վաճառված հոգեբանական թրիլլերներից։ Երիտասարդ գրող Ալեքս Մայքլիդիսի գործը միանգամից թարգմանվեց մոտ հինգ տասնյակ լեզվով։ Հայերեն հրատարակությունը ևս միանգամից սպառվեց գրախանութներում։ «Լռակյաց հիվանդի» գրքից մեջբերումներ է առանձնացրել բլոգեր Էմմա Սարգսյանը:

Ալեքս Մայքլիդիսի վեպի գործողությունները կառուցված են Ալիսիա Բերենսոն անունով մի արվեստագետ կնոջ շուրջ: Թրիլլերի գլխավոր հերոսուհու կյանքը, թվում է, կատարյալ է: Հայտնի նկարչուհին ամուսնացած է նորաձևության ոլորտում հանրահայտ լուսանկարչի հետ, ապրում է Լոնդոնի հեղինակավոր թաղամասում: Մի օր ուշ երեկոյան, ամուսինը՝ Գաբրիելը, վերադառնում է նկարահանումից, և Ալիսիան 5 անգամ կրակում է նրա դեմքին, ինչից հետո այլևս ոչ մի բառ չի արտասանում:

Մեղքը ծնվում է նախկինում արած ընտրությունից, պատասխանատվությունը՝ հենց նոր կայացրած որոշումից:

«Լռակյաց հիվանդը» գրքի հերսոների  մտքերն է առանձնացրել բլոգեր  Էմմա Սարգսյանը։ Որքան շատ ենք պատասխանատվություն ստանձնում, այնքան ավելանում է մեր ուժը: Հետևաբար մեր խնդիրների համար պատասխանատվություն ստանձնելով՝ դրանց լուծման առաջին քայլն ենք անում։

Մեղքը վերաբերում է անցյալին, պատասխանատվությունը՝ ներկային։ Մեղքը ծնվում է նախկինում արած ընտրությունից, պատասխանատվությունը՝ հենց նոր կայացրած որոշումից:

Կարդացեք նաև


Վեպի ամենացավոտ կառույցը հերոսների չստացված մանկությունն էր, թյուրիմացություն ծնողների շնորհիվ... Յուրաքանչյուր մարդու մեջ կա երկու սկիզբ ՝լավ ու վատ, և որ առողջ բանականությունն ունակ է դիմանալու այդ երկվությանը՝ միարժամանակ լավ եվ վատ խաղով։

Էմմա Սարգսյան