Տարիներ անց ծննդավայրում՝ որդու հետ

August 21, 2019

Պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն որդու հետ այցելել է հարազատ ծննդավայր և ցույց տվել այն տունը, որտեղ նա ապրել է։ Որդին չի հավատացել աչքերին․



«Շատ հուզված էի, երբ որդիս տեսավ, թե որտեղ եմ մեծացել: Նա արդեն եղել էր Մադեյրայում և տեսել Մարկիզ Պոմբալի հրապարակը։ Նա եկավ ինձ հետ մի վայր, որտեղ դեռ ապրում են մարդիկ, որոնց ճանաչում եմ դեռ փոքր տարիքից: Հուզվեցի, երբ տեսա այդ մարդկանց, քանի որ չէի սպասում։ Կրիշտիանո-կրտսերի հետ միասին այցելեցինք այն սենյակը, որտեղ ապրում էի։ «Հայրիկ, դու այստե՞ղ ես ապրել»։ Նա չէր հավատում դրան։ Նրանց թվում է, որ ամեն ինչ քեզ շատ հեշտ է տրվում՝ կյանքի որակ, տուն, մեքենա, հագուստ։ Նրանց թվում է, որ այդ ամենը պարզապես ընկնում է քո ձեռքը։ Ես փորձում եմ իմ որդուն հասկացնել, որ ամեն ինչ չէ, որ հեշտ ուղով է տրվում: Ես նրան կբացատրեմ, որ այդ բոլորը չես ունենա միայն տաղանդի շնորհիվ. հարկավոր է նաև քրտնաջան աշխատանք և նվիրում»,-ասել է Կրիշտիանու Ռոնալդուն





Կարդացեք նաև.





Պորտուգալացի հարձակվողի կյանքի ու կարիերայի ուշագրավ փաստերը newmag-ի հրատարակած «Ռոնալդու. Կատարելության տենչով» գրքում են:




Հետևեք newmag-ին Telegram–ում և Instagram–ում