Դժվարություններով դեպի մեծ ֆուտբոլ. Կրիշտիանու Ռոնալդու

August 5, 2019

Պորտուգալացի ֆուտբոլային լեգենդը ծնվել է Սանտու Անտոնիուում`Մարիա Դոլորեշ դուշ Սանտուս Ավելյույի և Ժոզե Դինիս Ավեյրույի ընտանիքում։ Ռոնալդուն ընտանիքի 4-րդ երեխան է։


Աշխարհահռչակ ֆուտբոլիստը դպրոցում հայտնի է դառնում այն բանից հետո, երբ աթոռը նետում է ուսուցչի վրա։ Այդ դեպքից հետո ուսուցիչն ասում է, որ Ռոնալդուն անարգում է իրեն։ 14 տարեկան հասակում մոր հետ համաձայնության գալուց հետո Ռոնալդուն հաճախում է ֆուտբոլային պարապմունքների։


Կրիշտիանուն մեծացել է բավականին աղքատ ընտանիքում։ Նա իր դասերին և պարապմունքներին զուգահեռ աշխատում էր, որպեսզի կարողանար վճարել իր ֆուտբոլի վարձը։




Կարդացեք նաև. 





Ռոնալդուի հայրը մահացել է ալկոհոլի չարաշահումից 52 տարեկան հասակում: Ռոնալդուն այդ ժամանակ 20 տարեկան էր։


2010-2015 թվականներին Ռոնալդուն հանդիպում է ռուս մոդել Իրինա Շեյքի հետ։ Արդեն 2010 թվականի հունիսին ծնվում է Ռոնալդուի որդին՝ Ռոնալդո կրտսերը։ Ֆուտբոլիստը հայտարարում է, որ որդու խնամակալության իրավունքը պատկանում է միայն իրեն: Նա երբեք չի բարձրաձայնել, թե ով է երեխայի մայրը։ 2017 թվականի հունիսին Ռոնալդուն Ֆեյսբուքի իր էջում հաստատում է, որ երկվորյակների հայր է դարձել։ Նույն թվականի նոյեմբերին ծնվում է նրա ու Ջորջինա Ռոդրիգեսի դուստրը։


newmag-ը թարգմանել և հրատարակել է պորտուգալացի աշխարհահռչակ ֆուտբոլիստի մասին սպորտային բեսթսելլերը, որ պատմում է նրա կյանքի ու կարիերայի մասին:




Հետևեք   newmag-ին    Telegram–ում  և    Instagram–ում