Ռոնալդուի աստղը շարունակում է փայլել Թուրինում. հստակ առաքելություն 2020-ի համար

January 29, 2020

Կիրակի Կրիշտիանու Ռոնալդուի դուբլի շնորհիվ Յուվենթուսը հաղթեց Պարմային ու ամրապնդվեց առաջին հորիզոնականում: Եվրոպական մյուս թոփ լիգայում՝ Լիոնել Մեսսին է տոն տալիս Բարսելոնայի խաղում:

Ֆուտբոլային երկու գիգանտները 2020-ը սկսել են անհավանական դրայվով: Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում Ռոնալդուն խփեց իր 16-րդ գոլը: 2005 թվականից հետո Ռոնալդուն Յուվեի առաջին ֆուտբոլիստն է, որը 7 անընդմեջ խաղերում գոլ է խփում։

Հատված «Ռոնալդու. Կատարելության տենչով գրքից»

«Բոլորի ուշադրությունը սևեռված էր Կրիշտիանու Ռոնալդուի և Լեո Մեսսիի վրա: Sport պարբերականը գրում է. «Լա լիգայում հաղթողի տիտղոսի համար մենամարտում են ոչ թե 2 թիմեր, այլ 2 ֆուտբոլիստներ»: Դժվար չէ հասկանալը, թե ինչու է այդպես. Ռոնալդուի և Մեսսիի ելույթները վճռում էին նրանց թիմերի արդյունքները: Լա լի գայի 32 խաղերում նրանցից յուրաքանչյուրը 41 գնդակ էր խփել՝ կրկնելով 2010-2011թթ. Ռոնալդուի սահմանած ռեկորդը: Արգենտինացին 6 դուբլ էր հեղինակել, 5 հեթ-տրիկ, մեկ խաղում էլ դարձել էր միանգամից 4 գոլի հեղինակ: Պորտուգալացին հեղինակել էր 5 դուբլ, 7 հեթ-տրիկ»:

 

Ռոնալդուի այս մոտիվացիան ունի իր հստակ մեկնաբանությունը. պորտուգալացին ցանկանում է հետ չմնալ իր հիմնական մրցակցից եւ գնում է կարիերայի 6-րդ Ոսկե գնդակի հետեւից: Անհատական պայքարում այս պահին Ռոնալդուն գերազանցում է Մեսսին: Մնում է մրցաշրջանի վերջում հասկանալ թիմային հաջողություններն ու դարձյալ կանգնել վերջին տասնամյակի ամենամեծ երկընտրանքի առաջ. Ռոնալդո՞ւ, թե՞ Մեսսի: