Սովորությունները փոխելու 7 կանոն Չարլզ Դահիգից. Նոր մարզաձևից մինչև նոր լիդերներ

July 8, 2021

2006 թվականին Դյուկի համալսարանի հետազոտությունը պարզեց, որ մարդկանց կատարած գործողությունների ավելի քան 40 տոկոսը ոչ թե իրական որոշումներ էին, այլ սովորություններ: Սովորություններն անկախ մեր կամքից դառնում են որոշիչ, երբեմն՝ նաև բնավորություն: Երբ տարիներ առաջ Չարլզ Դահիգը գրեց իր «Սովորության ուժը» գիրքը, փորձեց մեզ օգնել հրաժարվել վատ սովորություններից՝ փոխարենը ձեռք բերել նորը՝ ավելի օգտակարը: Ձեզ ենք ներկայացնում սովորության ուժն ընկալելու, դրանք փոխելու մի քանի խորհուրդ հենց գրողից:

1. Սովորությունների փոփոխությունը կարող է արագ չլինել, և միշտ չէ, որ հեշտ է: Բայց վստահ եղեք՝ ժամանակի և ջանքի շնորհիվ գրեթե ցանկացած սովորություն կարող է վերափոխվել:

2. Ավելի հաճախ մարզվելու կամ նոր մարզաձև փորձելու հիմքում ընկած է նաև վարքի փոփոխությունը: Քայլ առաջին՝  մատնանշիր նպատակդ, ապա 2-րդ քայլով դանդաղ, բայց վստահ շարժվիր նոր սովորությունդ իրականացնելու ճանապարհով:

3. Չեմպիոններն արտառոց ոչինչ չեն անում: Նրանց գործողությունները սովորական են, բայց դրանք անում են առանց մտածելու, շատ արագ, որպեսզի մյուս թիմը արձագանքի: Նրանք հետևում են իրենց իսկ սովորություններին:

Կարդացեք նաև


4. Նոր մարզաձևում հմտանալն արդյունք է, որ մեր սովորությունները դառնան մեր օրվա հիմնական մասը: Ժամանակ է պետք, մինչև այն ավտոմատացվի, բայց դա անելուց հետո արդյունքն ինքնին խոսուն է: Զարմանալի չէ, որ մարզիկները վստահ են՝ «Գերազանցությունը սովորություն է»:

5. Փոքր շահումները մեր փոքր առավելությունները կարող են դառնալ: Ամենամեծ հաղթանակները կախված են մանրուքներից: Ուստի հիշեք՝ սա սովորությունները շատ ավելի շատ են ձևավորում մեր կյանքը, քան մենք գիտակցում ենք. դրանք իրականում այնքան ուժեղ են, որ հանգեցնում են նրան, որ կառչենք դրանցից՝ բացառելով մնացած բոլորը, ներառյալ՝ առողջ դատողությունը:

Անհատներն ունեն սովորություններ,  խմբերը՝ կանոններ: Օրակարգերը սովորությունների կազմակերպական անալոգն են:

6. Բարեփոխումը սովորաբար հնարավոր է միայն այն ժամանակ, երբ տիրի ճգնաժամի զգացողությունը .... Փաստորեն, ճգնաժամերն այնքան արժեքավոր հնարավորություններ են, որ իմաստուն առաջնորդը հաճախ դիտմամբ երկարացնում է արտակարգ դրության զգացումը:

7. Լավ չէ հավակնոտ լինել, բայց միայն այդ դեպքում հասակակիցներիդ կհամախմբես շուրջդ: Հիշի՛ր՝ անհատներն ունեն սովորություններ,  խմբերը՝ կանոններ: Օրակարգերը սովորությունների կազմակերպական անալոգն են:
 

Կարդացեք նաև


​​​​​​​«Սովորության ուժը» գրքում Դահիգն ապացուցում է, որ սովորությունները ճակատագիր չեն: Չարլզ Դահիգը ցույց է տալիս, որ, այս նոր գիտելիքով զինվելով, կարող ենք վերափոխել մեր աշխատանքը, հասարակությունը եւ կյանքն ընդհանրապես: