Հայ գիտնականների կարծիքը Sapiens գրքի մասին

August 4, 2020

Sapiens գրքի առաջին կարևորագույն հատկանիշն այն է, որ գրքի հեղինակն անցյալից բերված օրինակները ներկայացնում է ժամանակակից մոտեցումներով։ Հնագետ Պավել Ավետիսյանի խոսքով խոսքով՝ Յուվալ Նոյ Հարարին փորձել է տարբեր գիտակարգերում կատարված աշխատանքներն ի մի բերել և կոնցեպտուալ մակարդակում ցույց տալ մարդկության պատմության զարգացման ընթացքը։ Այնպես, որ լինի հետաքրքիր ու հակիրճ։

Գրքի շարունակությունն ավելի կլանող է դառնում, երբ Հարարին ներկայացնում է մարդու սոցիոգենեզի պատմությունը։ Այսինքն, թե ինչպես մարդը դարձավ սոցիալական էակ։ Կարևոր հանգամանք է մարդու երևակայությունը, որը չունի որևէ այլ կենդանի։ Երկրորդ հանգամանքը վերաբերում է քաղաքակրթության զարգացման կարևոր պահին։

Հեղինակը առաջ է քաշում բամբասանքի տեսությունն ու դրանով ցույց տալիս փոխհարաբերությունների առանձնահատկությունը։

Լևոն Եպիսկոպոսյանը կարդացել է Հարարիի՝ մարդկության պատմությանը վերաբերող բոլոր 3 գրքերը։ Դրանց վրա աշխատել են տասնյակ մարդիկ՝ գիտնականներից մինչև լրագրողներ։ Հարարիի «Sapiens» գիրքը ընթերցողների լայն շրջանակի համար է։ Գիտության մասին պատմությունը ներկայացված է միանգամայն ընկալելի ձևով։ Այն առաջին հերթին սեղանի գիրք պետք է լինի դպրոցականների, ուսանողների և մտավորականների համար։

Հեղինակը ընթերցողին հրավիրում է մտորելու մարդկության անցյալի, ներկայի և ապագայի մասին։ Պավել Եպիսկոպոսյանը կարծում է, որ Հարարիի գրքերը կարդալուց հետո պետք է կարողանալ հասկանալ և կշռադատել էվոլյուցիան։ Ժամանանակից մարդը պետք է պատկերացնի, թե ի՞նչ է կատարվել իր հետ, ինչպե՞ս է ծագել բանական մարդը, ինչպե՞ս է դարձել աշխարհի տերը, ի՞նչ պատասխանատվություն է սա առաջ բերում և ի՞նչ է սպասում մարդուն։ Յուվալ Նոյ Հարարին իր գրքում պատասխանում է՝ ո՞վ ենք մենք, որտեղի՞ց ենք գալիս և ո՞ւր ենք գնում պատմափիլիսոփայագիտական հարցերին։