Ինչպես Թուրքիան խուսափեց պատասխանատվությունից և ովքեր են անպատիժ թողել մեղավորներին՝ «Խայտառակ արարքի» սկանդալային բացահայտումները

September 19, 2022

«Խայտառակ արարքը» գիրք է, որի դեմ աշխատում է Թուրքիայի ամբողջ պետական համակարգը: Սա գիրքը է, որն արժանի է հատուկ ուշադրության: Այս աշխատությունը նույնիսկ երկու տասնամյակ անց շարունակում է թարգմանվել ու տարածվել աշխարհով մեկ՝ ներկայացնելով Թուրքիայի այլընտրանքային պատմությունը, այն մեկը, որը այդ երկիրը փորձում է չտեսնել, թաքցնել, խմբագրել՝ նույնիսկ մեկ դար անց:

«Խայտառակ արարք» ծավալուն ու մանրակրկիտ ուսումնասիրությունը հատկապես ցեղասպանությունը ժխտողների համար է։ Աքչամը բացահայտում է ամենակարևորը՝ ինչպես Թուրքիան խուսափեց պատասխանատվությունից և ովքեր են անպատիժ թողել մեղավորներին:

Newmag-ի հայերեն թարգմանված «Խայտառակ արարքը» Թաներ Աքչամը գրել է անգլերեն, հետո թարգմանվել է թուրքերեն։ Այն, ինչ տեղի ունեցավ Թուրքիայում գրքի լույս տեսնելուն պես, ավելին էր, քան սկանդալը։ Ուլտրանացիոնալիստները որոշեցին ուղղակի սպանել Աքչամին։ 

                                                  

Օսմայան արխիվներն արված հղումների քանակով ամենասկանդալային պատմաբանի գիրքը կարելի է դասել առաջին հորիզոնականում: Այս գիտական աշխատությունը Հայոց ցեղասպանության մասին գրքերի շարքում համարվում է անկյունաքարային գործ: Աքչամը երկար տարիներ ուսումնասիրել է օսմանյան ու թուրքական աղբյուրները, հավաքել ականտեսների վկայություններն ու նամակագրությունները, որպեսզի գրի առնի այս աշխատությունը:

Իր գրքերում Աքչամը պնդում է՝ միայն ճշմարտության դեպքում է հնարավոր հասնել լիակատար խաղաղության: 

Կարդացեք նաև