Տիգրան Պետրոսյան. Շախմատում ամենակարևորը ստեղծագործական սկզբունքն է

December 11, 2020

Newmag հրատարակչությունը 2019-ին ներկայացրեց Տիգրան Պետրոսյանի «Գահերի խաղը. ինչպես հաղթել շախմատում» գիրքը: Շախմատի աշխարհի 9-րդ չեմպիոնի բոլոր հոդվածները, նրա 14 դասերը, ձայնագրությունները, դասախոսությունները, շախմատային պարտիայի բոլոր փուլերը, տեղ են գտել այս ձեռնարկում: Կատարելագործման համար նախատեսված գրքում նրա կենդանի միտքը ստիպում է նորովի դիտարկել բազմաթիվ և հայտնի իրավիճակներ: Newmag-ը ներկայացնում է աշխարհի չեմպիոնի 5 թևավոր միտք:

1. Շախմատով զբաղվելու որոշում ընդունած մարդու համար կարևոր է ամենատարբեր մրցություններում խաղացած պարտիաներին հետևողականորեն ծանոթանալը: Դա հնարավորություն է տալիս ձեռքը մշտապես պահել շախմատային մտքի զարկերակին, ծանոթանալ ուրիշների գաղափարներին, անհրաժեշտության դեպքում դրանք մանրակրկիտ վերլուծության ենթարկել, զանազան մտքեր ու տարբերակներ ամբարել, նույնիսկ եթե դրանք գործնական շտապ կիրառում չեն խոստանում:

Ես երբեք շախմատը չեմ դիտարկել բարձր մարզական արդյունքների հասնելու միջոց: Ինձ համար առաջնայինը եղել են շախմատային պայքարի ներքին բովանդակությունը, շախմատի տախտակի առաջ նստած երկու մարդու հոգեվիճակը:

2. Համեմատաբար անփորձ շախմատիստի համար տեսության գիտակի անուն հանելը մեծ գայթակղություն է, հատկապես, եթե մեթոդը միավորային լավ շահաբաժիններ է բերում: Բացի դրանից՝ տեսական գյուտերի մեծ մասն այս կամ այն կերպ կապված է լինում հայտնի շախմատիստների անունների հետ, որոնց ակամա հարկ է լինում նմանակել: Սակայն այդպիսի էպիգոնությունը կարող է վերածվել սովորության և ոչ միայն արգելակել զարգացումը, այլև արգելող կարմիր լույս դառնալ շախմատիստի զարգացման ճանապարհին:

3. Ես երբեք շախմատը չեմ դիտարկել բարձր մարզական արդյունքների հասնելու միջոց: Ինձ համար առաջնայինը եղել են շախմատային պայքարի ներքին բովանդակությունը, շախմատի տախտակի առաջ նստած երկու մարդու հոգեվիճակը: Հենց այդ պատճառով, երբ ես զիջեցի մեկ ուրիշ շախմատիստի, ուրիշ մարտիկի, շախմատային ուրիշ կնտելեկտի, հասկացա, որ դժվար է պայքարել ժամանակի դեմ, որ տարիներն անցնում են նաև շախմատում, ինչպես ընդհանրապես կյանքում:

Ինձ համար մեծ մխիթարություն էր, որ նույնիսկ իմ պարտությամբ  ավարտված պարտիաներում հաջողվեց տանել գեղեցիկ հաղթանակներ:

4. Գալիս է ժամանակը, երբ դու տեղդ պետք է զիջես նորին, ավելի երիտասարդին, գուցեև ավելի առաջադեմին: Բայց ինձ համար մեծ մխիթարություն էր, որ նույնիսկ իմ պարտությամբ  ավարտված պարտիաներում հաջողվեց տանել գեղեցիկ հաղթանակներ:

Կարդացեք նաև

5. Ես ջանում եմ քարոզել այլ շախմատ, ջանում եմ ցույց տալ, որ շախմատում ամենակարևորն ու ամենագլխավորը, այնուամենայնիվ, մնում է ստեղծագործական սկզբունքը: Այն ստեղծագործական սկզբունքը, որը շախմատը շախմատ դարձրեց, հանգեցրեց նրան, որ շախմատը խաղում են ամբողջ աշխարհը, այն բանին, որ շախմատը չմոռացվեց այսքան դարերի ընթացքում, որ շախմատով ստեղծվում են իսկական գլուխգործոցներ, որոնք, ի վերջո, հարստացնում են մշակութային արժեքների համամարդկային գանձարանը: